Բաժիններ՝

«Կա հաղթելու 500 տարբերակ: Այսօր մի փոքր այլ էր, և ի՞նչ». Կլոպ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է «Տոտենհեմի» նկատմամբ հաղթանակի մասին (2:1):

«Ես հաղթական գոլից հետո համեմատաբար հանգիստ էի, քանի որ զարմանալի էր առհասարակ ամբողջ իրավիճակը: Ես տեսա միայն գլխով հարվածը, բայց ոչ ավելին: Ես գաղափար չունեմ, թե ինչպես գնդակը գնաց դեպի դարպասը:

Ես գոհ չէի, քանի որ մենք գոլ բաց թողեցինք, բայց, կարծում եմ, որ մենք ունեինք դրա կարիքը: Առաջին կեսում մենք շատ լավ պահեր ունեինք, մենք խփեցինք հրաշալի գոլ: Երկրորդ կեսում մենք ծանր տեսք ունեինք և լավ չէինք խաղում: Նրանք մի փոքր վերադասավորվեցին և մենք չկարողացանք հարմարվել: Երկրորդ կեսում մենք ոչ միայն գոլ չխփեցինք, այլև բաց թողեցինք:

Այս խաղից պետք է դուրս գրել միայն դրական պահերը: Ես ասել եմ, որ կա հաղթելու 500 տարբերակ: Այսօր մի փոքր այլ էր, և ի՞նչ:

Ես շատ գոհ եմ, որ մենք չենք ունենա ոչ մի ընդմիջում: Մենք աշխարհի լավագույն թիմի հետ վիճարկում ենք մեկ հորիզոնական: Դա շատ բարդ է»,- ասել է Կլոպը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս