«Կոնվերս 25» ավանդի պայմանները դարձել են ավելի գրավիչ

Կոնվերս Բանկը «Կոնվերս 25» ավանդի պայմանները դարձրել է ավելի գրավիչ՝ դրամային ավանդի ներդրման առաջին տարում առաջարկելով մինչև 9,5%, իսկ դոլարային ավանդի դեպքում՝ մինչև 5% տարեկան տոկոսադրույք: Ներդրման երկրորդ տարում տոկոսադրույքը կաճի՝ կազմելով համապատասխանաբար՝ առավելագույնը 9,75% և 5,5%:

Տոկոսադրույքների առավելագույն շեմը կհաշվարկվի Կոնվերս Բանկի  Ինտերնետ բանկ, Մոբայլ Բանկ համակարգերով  գումարի ներդրման դեպքում: Այլ եղանակով ավանդադրման համար կգործի 0.25%-ով ցածր տոկոսադրույք:

«Կոնվերս 25»  ավանդը  գործողության 24 ամիս ժամկետով պրոդուկտ է, որը ներդրվել է 2018թ. սեպտեմբերին՝Բանկի 25-ամյակի կապակցությամբ և դարձել բանկի ամենապահանջված ավանդատեսակներից մեկը: Նախորդ տարեվերջի դրությամբ, այդ ավանդի պորտֆելը կազմել է մոտ 1.9 մլրդ դրամ/համարժեք արտարժույթ:

Դրա շրջանակներում Բանկը  հաճախորդներին է առաջարկում գումարի ներդրման լավագույն պայմաններ.մասնավորապես,շուկայում առկա նմանատիպ առաջարկների հետ համեմատ բարձր տոկոսադրույք:  Ավանդի գործողության երկրորդ տարվա ընթացքում վաղաժամկետ դադարեցման դեպքում հաճախորդին վճարվում է տոկոսագումար՝ հաշվարկված ավանդի առաջին տարվա համար նախատեսված տոկոսադրույքով: Իսկ ավանդի ողջ ընթացքում հաճախորդը հնարավորություն ունի մայր գումարից մասնակի ելքագրումներ կատարել:

«Կոնվերս 25» այլ առավելություններին կարող եք ծանոթանալ  այս  հղումով:

Տեսանյութեր

Լրահոս