
Մենք շատ աղցաններ ենք փորձել, բայց այս մեկը գերազանցում է բոլորին

Բաղադրիչներ
1. Խոզի միս – 300 գ
2. Կոնսերվացված արքայախնձոր – 1 բանկա
3. Եգիպտացորեն – 1 բանկա
4. Ձիթապտուղ – 1 բանկա
5. Սոխ – 1 հատ
6. Տնական մայոնեզ – 200 գ
7. Աղ
Պատրաստման եղանակը
1. Խոզի խաշած միսը կտրատել քառակուսիների:
2. Սոխը կիսալուսնաձև կտրատել և տապակել:
3. Արքայախնձորը մանր կտրատել:
4. Ձիթապտուղը կտրատել:
5. Խոզի միսը, ձիթապտուղը, սոխը, եգիպտացորենը, արքայախնձորը լցնել տարայի մեջ և ավելացնել մայոնեզը:
6. Խառնել և մինչև մատուցելը մի քանի ժամ պահել սառնարանում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը