Բաժիններ՝

Պերճանքի առարկաների վրա համաշխարհային ծախսերի մեկ երրորդը բաժին է ընկնում Չինաստանի բնակիչներին

Չինաստանի բնակիչները, 2018 թվականի արդյունքներով, շուրջ 295 մլրդ դոլար են ծախսել պերճանքի առարկաներ գնելու վրա, ինչը 20 տոկոսով ավելի է 2017 թվականի համեմատությամբ: Bain & Co միջազգային կոնսալտիգային ընկերության հետազոտության համաձայն, չինացիների ծախսերը կազմել են համաշխարհային ցուցանիշի մեկ երրորդը։

Զեկույցում նշվում է, որ լյուքս դասի ապրանքների սպառման աշխարհագրությունն աստիճանաբար տեղաշարժվում է դեպի ՉԺՀ: Կանխատեսման համաձայն, մինչեւ 2025 թվականը Չինաստանի ներքին շուկային բաժին կընկնի աշխարհում պերճանքի առարկաների համար ծախսերի ընդհանուր ծավալի մոտավորապես 50 տոկոսը:

Փորձագետներն այդ միտումը կապում են այն բանի հետ, որ ՉԺՀ-ի երիտասարդ սերունդը պատրաստ է փող ծախսել թանկարժեք իրեր ձեռք բերելու համար: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ լյուքսային բրենդների հիմնական գնորդները 23-ից մինչեւ 38 տարեկան քաղաքացիներն են, ընդ որում՝ նրանց 70 տոկոսը սեփական տներ ունի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս