Բաժիններ՝

18-ամյա երիտասարդը շանտաժով պարտադրել է անչափահաս աղջկան իր հետ սեռական հարաբերություն ունենալ, ապա` 120 հազար դրամ պահանջել

Աշտարակ քաղաքի 18-ամյա բնակիչը «ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով արատավորող տեղեկություններ տարածելու սպառնալիքով պարտադրել է անչափահաս աղջկան իր հետ ինտիմ հարաբերությունների մեջ մտնել, ապա նաեւ գումար է պահանջել:

Ըստ մեղադրանքի` 18-ամյա երիտասարդը «Ֆեյսբուք» սոցիալական կայքում բացել է  այլ էջ` «Սաշ Ավետիսյան» տվյալներով և 2018թ.-ի մարտի 26-ից մինչև ապրիլի 2-ն ընկած ժամանակահատվածում, գործով իր ծանոթ անչափահաս աղջկան  շանտաժի ենթարկել: Մասնավորապես` սպառնացել է հրապարակել  նրա մասին արատավորող տեղեկություններ, լուսանկարներ`  հարկադրելով իր հետ ունենալ սեռական հարաբերություն: Ուզածին հասնելուց հետո` տղան շարունակել է անչափահասին շանտաժի ենթարկել այս անգամ արդեն գումարի պահանջ ներկայացնելով:   Նա պարտադրել է աղջկան  անհատույց իրեն հանձնել 120.000 ՀՀ դրամ:

Ընդ որում` տղան ոչ միայն անձամբ է սպառնացել, այլ նաեւ ընկերուհիների միջոցով է սպառնալիքները փոխանցել:

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ` տղային մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասով և 182-րդ հոդվածով: Վերջինս ընդունել է առաջադրված մեղադրանքը եւ միջնորդել իրականացնել արագացված դատական քննությունը, ինչը դատարանը բավարարել է:

Նա մեղավոր է ճանաչվել եւ դատապարտվել  1, 5 տարվա ազատազրկման, ապա կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը` սահմանելով փորձաշրջան 2 տարի ժամկետով, միաժամանակ վերջինիս վրա դնել պարտականություն՝ չփոխել մշտական բնակության վայրը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս