
Դիլիջան-Իջևան ճանապարհին մեքենան ընկել է սելավատարը

Մարտի 9-ին, ժամը 16:57-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Իջևան հատվածի մոտ 105-րդ կմ-ին «Kia Օptima» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կ. Մ., ծնված 1986 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ճամփեզրի սելավատարը:
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված: