Բաժիններ՝

Միքայել Մելքումյանն առաջարկում է դիմել ԵԱՏՄ-ին՝ ՀՀ-ի համար ավտոմեքենաների մաքսատուրքերը երրորդ երկրներից չբարձրացնել առաջիկա 5 տարիներին

ԵԱՏՄ մաքսազերծման արտոնություններից զրկվող ամենամասսայական ոլորտը լինելու է ավտոմեքենաների ներկրման ոլորտը։ Այս մասին այսօր ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը՝ նշելով, որ 2017 թ.-ին երրորդ երկրներից ՀՀ է ներկրվել 37710 ավտոմեքենա, 2018-ին՝ 65110։

Ըստ նրա՝ 2020 թ. հունվարի 1-ից մեքենաների մաքսազերծումը լինելու է ոչ թե հայտարարագրված արժեք, հավելած 10% մաքսատուրք, այլ՝ շարժիչի հզորությամբ։ Մ.Միքայելյանի հաշվարկով՝ սա հանգեցնելու է նրան, որ առնվազն 4-5 անգամ ավելանալու են այդ մեքենաների արժեքները. «Պատահական չի, որ այս մեծ թվերի մեջ, Հայաստանում այսքան պահանջարկ չկա, դեպի Ղազախստան և Ռուսաստան գնացող մեքենաներն են։ Եվ երրորդ երկրներից ներկրվող մեքենաների մասով մենք շահում ենք մաքսատուրքերի մասով, որովհետև սա ընդհանուր կաթոսայով չի գնում, այլ երրորդ երկրներից է»։

Մ.Մելքումյանը նկատեց, որ ՀՀ-ն պասիվ է և հարցադրումներ չի անում միությանը, ու առաջարկեց դիմել ԵԱՏՄ-ին, որ ՀՀ-ի համար ավտոմեքենաների մաքսատուրքերը երրորդ երկրներից չբարձրանան առաջիկա 5 տարիներին։

Ըստ նրա՝ շատ է բարձրանալու նաև ընտանի թռչնամսի, ցորենի, արևածաղկի ձեթի մաքսատուրքերը։

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ խորհրդարանականների առաջարկները գործադիրը կարող է հիմք վերցնել՝ ԵԱՏՄ գործընկերների հետ բանակցելու համար։ Սակայն, ըստ նրա, արտոնյալ բոլոր ժամկետներն էլ մի օր ավարտվում են։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031