Բաժիններ՝

Ուշ երեկոյան կայանալիք թոփ-3 ֆոտբոլային հանդիպումները

Այս հանգստյան օրերին ֆուտբոլասերները հետևեցին մի շարք հրաշալի հանդիպումների: Օրը կեզրափակեն ոչ պակաս հետաքրքիր խաղեր Իսպանիայի, Իտալիայի և Ֆրանսիայի առաջնություններում:

«Ֆիորենտինա»-«Ինտեր»

Մեկնարկը՝ 23:30

«Ֆիորենտինան» երկար ժամանակ չէր կարողանում ներգրավվել Եվրոպայի լիգայի իրական պայքարի մեջ, սակայն «մանուշակների» վերջին հանդիպումները ցույց են տալիս, որ այժմ նրանք վճռական են տրամադրված և պայքարելու են լավագույն 6-յակում տեղ գրավելու համար:

Հիմա Ստեֆանո Պիոլիի թիմը իր ակտիվում ունի 35 միավոր: Թիմը միայն 3 միավոր է զիջում 6-րդ հորիզոնականը զբաղեցնող «Ատալանտային»:

«Ինտերը» մինչև վերջերս ցույց էր տալիս շատ բարձրակարգ ֆուտբոլ և վստահորեն զբաղեցնում էր երրորդ հորիզոնականը, բայց ընկավ փոքր ճգնաժամի մեջ՝ թույլ տալով մրցակիցներին մոտենալ իրեն: 4-րդ հորիզոնականը զբաղեցնող «Միլանից» Լուչանո Սպալետիի թիմին բաժանում է միայն մեկ միավոր: Այս հեռավորությունը հնարավոր է մեծացնել՝ այսօր հաղթելով «Ֆիորենտինային»:

«Ֆիորենտինան» վերջին խաղերում հիանալի տեսք ունի, հաճախ «մանուշակները» սխալվում են իրենց դարպասի մոտ, սակայն հարձակման հզոր խաղով կարողանում են այդ թերությունները շտկել: Մրցաշարի այս հատվածում Պիոլիի թիմը այլևս չի կարող կորցնել միավորները, քանի որ թիմը շատ մրցակիցներ ունի, և նրանցից յուրաքանչյուրը կպայքարի մինչև վերջ:

«Ինտերը» վերջին խաղերում միայն հաղթում է, բայց թիմի խաղը հզոր անվանելը այնքան էլ ճիշտ չէ: Եթե «Ռապիդի» ֆոնին Սպալետիի սաների խաղը վատ չէր դիտվում, ապա «Սամպդորիայի» հետ խաղում ֆուտբոլիստնեը ստիպված եղան շատ ջանքեր գործադրել հաղթելու համար:

Նման «Ինտերի» արգելքը «մանուշակները» կարող են հաղթահարել, քանի որ հյուրերի պաշտպանությունը հեռու է կատարյալից, իսկ «Ֆիորենտինայի» հարձակվողական ուժը չափազանց դժվար կլինի չեզոքացնել:

«Մոնակո»-«Լիոն»

Մեկնարկը՝ կեսգիշերին

Լիգա 1-ի հերթական տուրը կավարտվի «Մոնակո»-«Լիոն» հանդիպումով:

«Մոնակոն» սկսեց մրցաշրջանը Լեոնարդու Ժարդիմի հետ և, կարծես, պորտուգալացու հետ էլ կավարտի այն: Այս մասնագետը բարդ խնդիր ունի. նա պետք է որքան հնարավոր է հեռացնի թիմին վանագավոր գոտուց: Հիշեցնենք, որ թիմը, հանարավոր է, լքի Լիգա 1-ը: Ժարդիմի թիմը երկար ժամանակ է, ինչ մրցաշարային աղյուսակի նախավերջին հորիզոնականում էր:

Հիմա «Մոնակոն» 16-րդն է և իր ակտիվում ունի 22 միավոր՝ որպես 5 հաղթանակի և 7 ոչ-ոքիների արդյունք: Թիմը այս տարի պարտվել է 13 խաղերում:

«Լիոնը» այս մրցաշրջանում շատ լավ է հանդես գալիս: Թիմը Չեմպիոնների լիգայի գոտում է, և, ամենայն հավանականությամբ, մյուս տարի ևս կմասնակցի ամենահեղինակավոր մրցաշարին:

Լիգա 1-ում «Լիոնը» ունի 46 միավոր: Թիմը 3-րդ հորիզոնականում է: Բրունո Ժենեզիոյի թիմը հաղթել է նախորդ ութ պաշտոնական հանդիպումներից վեցում:

Պարտվել է «Լիոնը» միայն «Նիսին» (0:1): Սակայն տանը նրանք կարողացան հաղթել նույնիսկ ՊՍԺ-ին (2:1):

Լեոանրդու Ժարդիմի վերադարձից հետո «Մոնակոն» քիչ թե շատ կառուցողակն ֆուտբոլ է խաղում: Խաղը դժվար թե հեշտ ստացվի «Լիոնի» համար:

«Լևանտե»-«Ռեալ Մադրիդ»

Մեկնարկը՝ 23:45

Մադրիդյան ակումբը պետք է վերականգնի երկրպագուների վստահությունը վերջին տուրի պարտությունից հետո:

«Գորտերը» վերջին շրջանում այնքան էլ հաջող հանդես չէին գալիս: Նրանք գործնականում ներգրավված էին գոյատևման պայքարում՝ առանց հաղթանակի խաղալով երեք հանդիպում: Հաղթական ուղի վերադառնալու համար թիմը օգտագործեց իր հնարավորությունը՝ հաղթելով «Սելտային» (4:1):

«Արքայական ակումբը» մի քանի խաղ անընդմեջ հաղթանակներ տոնելուց հետո մի փոքր հանգստացավ: Վերդառանալով չեմպիոնական պայքար՝ մադրիդցիները կրկին մի փոքր առաջ թողեցին կատալոնացիներին: Նախորդ տուրում մադրիդցիները սեփական հարկի տակ պարտվեցին կատալոնական ակումբներից մյուսին՝ «Ժիրոնային» (1:2):

Հիմա մադրիդցիները շատ հեռու են Իսպանիայի չեմպիոն դառնալուց: Կա տպավորություն, որ Սանտիագո Սոլարիի թիմը ավելի շատ ցանկանում է անցնել Գավաթի եզրափակիչ: Հնարավոր է, որ Սոլարին «Լևանտեի» հետ խաղում ռոտացիայի միջոցով դուրս բերի ոչ մարտական կազմ՝ պատրաստվելով առաջիկա 2 Կլասիկոներին:

Այս երկու թիմերն էլ սիրում են հարձակվողական ֆուտբոլ, այնպես որ պետք է սպասել արագ և արդյունավետ խաղ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս