ՀՖՖ մրցավարական և տեսչական բաժնի պետը կսպասարկի Եվրոպայի լիգայի հանդիպումներից մեկը:
Փետրվարի 19-ի ցերեկը, 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Թումանյանն ասում էր՝ ու պիտի գա հանուր կյանքի արշալույսը վառ հագած: Եկել է այդ հանուր կյանքի արշալույսը, այսօրվա Հայաստանն է այդ հանուր կյանքի արշալույսը, դուք եք բերել այդ հանուր կյանքի արշալույսը, դուք պարտավոր եք տեր կանգնել ձեր բերած արշալույսին, ձեր բերած երկրին, ձեր հաղթանակին, ձեր հայրենիքին:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 19-ին Գանձասարի Մատենադարանում ներկա է գտնվել Արցախի գրողների միության եւ Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի համալսարանի կողմից կազմակերպված Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված գիտաժողովին:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տեր Բաբկեն վարդապետ Սալբիյանը ծառայության է կոչվել Ռումինիայի հայոց թեմում` թեմակալ առաջնորդի իշխանության ներքո:
ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ 2014թ. Սյունիքի մարզի Կարճևան համայնքում ազատ տնտեսական գոտի ստեղծելու գործընթացի ժամանակ նույն համայնքի ղեկավարի և այլ պաշտոնատար անձանց կողմից թույլ են տրվել չարաշահումներ:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի hրավերով փետրվարի 19-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին է ժամանել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը:
«Չեմ հասկանում, ինչո՞ւ է սիրո և համերաշխության մթնոլորտն այսօր վերածվել դաժանության, միմյանց վիրավորելու մթնոլորտի։ Ինչո՞ւ են հարցերը բանակցությունների միջոցով կարգավորելու փոխարեն՝ անցել վիրտուալ, ֆեյսբուքյան գրառումների, ես այստեղ եմ եկել՝ հասկանալու, թե ինչու է այդպես»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոն է տվել իր մորաքրոջ որդուն՝ Ռեջեփ Ալի Էրին:
«Եվ ես այսօր ինձ իրավունք եմ վերապահում, որպես ժողովրդի կողմից ընտրված վարչապետ, հայ ժողովրդին ասել՝ վեր կաց և քայլիր»։
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ օրակարգ ունեն: Դրանում, սակայն, ըստ նրա՝ մասշտաբային փոփոխություններ` խորհրդարանական կառավարման համակարգից անցում կիսանախագահականին չի լինի:
«Եվ որքան էլ տեսանելի է, որ Նիկոլ Փաշինյանն հեշտությամբ իշխանությունը չի զիջելու, այնուհանդերձ գնալով ակտուալ է դառնում «Հայաստան՝ Նիկոլից հետո», Post-Նիկոլ տեսլականի մշակումը, որտեղ պահանջվելու է լայն քաղաքական հենքով ուժերի կոնսոլիդացիա, և որի հիմքում պետք է լինի ոչ թե Փաշինյանին մերժելու, այլ երկիրը վերջնականապես դժոխքի չվերածելու առաքելությունը»:
Փետրվարի 18-ին պաշտպանության բանակում հանդիսավոր պայմաններում մեկնարկել է 2019թ. բանակային ուսումնական տարվա առաջին կիսամյակը:
«Առանց կառավարության հստակ կառուցվածքի՝ հաստատվել է հնգամյա ծրագիր, նման բան չի կարող լինել։ Տնտեսական հեղափոխության փոխարեն՝ մենք առաջարկում ենք իրականացնել կառավարման հեղափոխություն»,- ասաց Ա. Գրիգորյանը։
Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանաբար սպանած Ռամիլ Սաֆարովին Հունգարիա վերադարձնելու պահանջով ՄԻԵԴ ներկայացված գանգատով որոշումն ակնկալվում է այս տարի:
Հայաստանի բանկերի միության կողմից պատրաստված նյութը՝ 2018 թվականի խոշոր հարկ վճարողների ցանկում ՀՀ առևտրային բանկերի ներկայացվածության վերաբերյալ:
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն օրերս «Բագրատաշեն» պետական սահմանային անցակետում զննման ենթարկելով Վրաստանից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացի Մ.Մ-ին՝ նրա մարմնի տարբեր հատվածներից հայտնաբերել են ինքնակպչուն ժապավեններով փաթեթավորված յոթ փաթեթ՝ 649.6 գրամ ընդհանուր քաշով դեղնասպիտակավուն զարդերի պարունակությամբ: Քաղաքացի Մ.Մ-ի հայտարարության համաձայն՝ դրանք ոսկյա զարդեր են։
«Ուզում ենք չեղարկել Ռուսաստանում հայկական վարորդական վկայականով ավտոմեքենա վարելու արգելքը»: Այս մասին ԱԺ-ում տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարել է հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը՝ ամփոփելով Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակության այցը:
Արտահանման լիցենզիաների վերականգնումից երկու շաբաթ անց իսրայելական Aeronautics Defense Systems ռազմարդյունաբերական ընկերությունը հայտարարել է, որ Ադրբեջանի հետ նոր պայմանագիր է ստորագրել:
Այս մասին հայտնում է Jerusalem Post-ը: Ընկերության հայտարարության համաձայն` 13 մլն դոլար արժողությամբ պայմանագիրը կնքվել է երկու տարի ժամկետով: Պայմանագրի շրջանակներում Aeronautics Defense Systems ընկերությունը ապահովելու է Ադրբեջանին վաճառված Orbiter 1K ռազմական ինքնաթիռների վերանորոգման աշխատանքը:
Orbiter 1K-ը անօդաչու թռչող սարք է, որն արտադրվում է իսրայելական Aeronautics Defense Systems ընկերության կողմից:
2017թ. օգոստոսին իսրայելական թերթերից մեկը տեղեկատվություն տարածեց, որ Aeronautics ընկերության բարձրաստիճան ներկայացուցիչներն Ադրբեջանի պահանջով իրենց արտադրած ԱԹՍ ներն այդ երկրին վաճառելուց առաջ փորձարկել են հայկական դիրքերի ուղղությամբ: Իսրայելի պաշտպանության նախարարությունը հետաքննություն էր սկսել և տեղեկատվություն տարածվեց, որ պաշտպանության նախարարությունը կասեցրել է ընկերության ղեկավարների արտահանման թույլտվությունները:
2019թ. փետրվարի սկզբին հայտնի դարձավ, որ Իսրայելի պաշտպանության նախարարությունը անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ զբաղվող Aeronautics ընկերությանը թույլատրել է շարունակել ԱԹՍ-ների վաճառքն Ադրբեջանին:
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ճամբարակի անտառտնտեսության» տարբեր անտառպետությունների պահաբաժիններում կատարված ապօրինի ծառահատումների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձերբակալվել է երկու անտառապետ:
«Սպասում եմ, որ Կենտրոնական հանձնաժողովի որոշումը լինի, որպեսզի սկսեմ աշխատել։ Շարունակելու եմ այն ռազմավարությունը, որը հաստատվել էր համայնքը խոշորացնելուց հետո։ Առաջինը փորձելու եմ ոռոգման համակարգը կարգի բերել, որի նախահաշիվը կազմված է, սա գյուղի առաջին խնդիրներից մեկն է։
Նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը պետությանը անհատույց փոխանցել է 18,5 մլն դոլար։ Այս մասին «ՍիվիլՆեթ»-ին գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են վարչապետի աշխատակազմից։
Իրականացված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությամբ պարզվել են դեպքերի հանգամանքներն ու շարժառիթը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն անհանգստացած է «Հյուսիսային հոսք – 2» գազատարի կառուցման նկատմամբ ԱՄՆ-ի աճող ագրեսիայից:
Հանրապետության ոստիկանության պաշտոնական www.police.am կայքի միջոցով գրանցվելու եղանակը:
Կինոռեժիսոր, պրոդյուսեր, «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության հիմնադիր Հովհաննես Գալստյանը փետրվարից 3-ից գտնվում է անժամկետ հացադուլի մեջ է։ Կինոռեժիսորի հայտարարած հացադուլից օրեր անց՝ փետրվարի 15-ից, նրան է միացել ազատամարտիկ, երրորդ կարգի հաշմանդամ Մհեր Մազմանյանը։
ՀՀ կրթության և գիտության նախարարության «Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի աշխատակիցներից մեկի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2012 թվականից մինչ օրս նույն ՊՈԱԿ-ի ղեկավար պաշտոնատար անձինք, օգտագործելով իրենց պաշտոնական դիրքը, շահադիտական դրդումներով, պաշտոնական փաստաթղթերում կեղծ գրառումներ կատարելու եղանակով վատնել են առանձնապես խոշոր չափերի գումարներ:
Կանայք Հայաստանում, ցավոք, բախվում են խնդիրների, որոնք ինչպես կարծրատիպերի, այնպես էլ նրանց դերի վերաբերյալ սխալ պատկերացումների հետևանք են: Կնոջ պաշտպանված ու բարձր գնահատված դերը թե՛ առողջ հասարակության, թե՛ ամուր պետության պարտադիր երաշխիք է:
Նրանցից մեկի խուզարկությամբ հայտնաբերվել է ատրճանակ՝ փամփշտատուփով, որի մեջ եղել է 2 փամփուշտ:
Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքի իշխանություններն արտակարգ իրադրության ռեժիմ են հայտարարել քաղաքում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների չպայթած ռումբի հայտնաբերվելուց հետո: