
«Այս «Մանչեսթեր Սիթին» կարող է հաղթել ամեն ինչ». Ագուերո

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն գոհ է, որ ակումբը շարունակում է պայքարել բոլոր մրցաշարերում:
«Եթե թիմը հասել է այս փուլին (Անգլիայի գավաթ), դա նշանակում է, որ այս մրցաշրջանում մենք կարող ենք հաղթել բոլոր 4 մրցանակները: Նշանակում է, որ թիմի մոտ ամեն ինչ կարգին է: Այս «Մանչեսթեր Սիթին» կարող է հաղթել ամեն ինչ:
Ես ուզում եմ, որ դա տեղի ունենա: Ես սկզբունքային եմ, պետք է շարժվել դեպի նպատակը:
Գիտեմ, որ ոչ ոք նման բան չի արել նախկինում, բայց մենք ուզում ենք մնալ պատմությունում: Ես ուզում եմ գոլ խփել բոլոր եզրափակիչներում:
Կրկնում եմ, որ այս թիմը կարող է հաղթել ամեն ինչ: Դա մեր հիմնական նպատակն է»,- ասել է Ագուերոն:
Սիրարփի Աղաբաբյան