Հայտարարվել է Եվրոպայի լավագույն տուրիստական ուղղությունը
European Best Destinations-ի վարկածով՝ Բուդապեշտը հայտարարվել է 2019 թվականին Եվրոպայի լավագույն տուրիստական ուղղությունը: Այդ մասին հաղորդվում է մրցանակի պաշտոնական կայքում:
Առցանց-քվեարկության արդյունքների համաձայն, այս քաղաքը հատկապես դուր է գալիս մշակութային եւ ռոմանտիկ հանգստի, ինչպես նաեւ գիշերային կյանքի սիրահարներին: Ընդ որում՝ այս քաղաքի օգտին տրված ձայների 77 տոկոսը պատկանում է Հունգարիայից ժամանող զբոսաշրջիկներին:
Երկրորդ տեղում հայտնվել է Բրագա պորտուգալական քաղաքը, որը գտնվում է Պորտուից ոչ հեռու: Նրա օգտին, ամենայն հավանականությամբ, նույնպես քվեարկել են ռոմանտիկ հանգստի երկրպագուները, ինչպես նաեւ շոփինգի սիրահարները. չէ որ միջնադարյան այս փոքրիկ քաղաքը կարող է պարծենալ տեղացի դիզայներների բազմաթիվ խանութներով եւ առեւտրի մեծ կենտրոններով:
Երրորդ հորիզոնականն զբաղեցրել է իտալական Մոնտե-Իզոլա կղզին՝ Իզեո լճում, ուր Միլանից ավտոմեքենայով կարելի է հասնել երկու ժամում: Այստեղ հանգստանում են գաստրոնոմիական զբոսաշրջության երկրպագուները, որոնք հավանում են տեղական սալյամին, ձուկը, ձիթայուղը, չորացրած սարդինաները եւ թարմ լոլիկները: Այս տարի Եվրոպայի լավագույն տուրիստական ուղղություն կոչմանը հավակնում էր 15 վայր, իսկ քվեարկությանը մասնակցել է ավելի քան 500 հազար օգտատեր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: