
Յուրաքանչյուր տնային տնտեսուհու հաջողության բանաձևը. արագ և էժան տորթ

Բաղադրիչներ
1. Ալյուր – 2.5 բաժակ
2. Կեֆիր – 1 բաժակ
3. Մուրաբա կամ ջեմ (որը նախընտրում եք) – 1 բաժակ
4. Սոդա կամ փխրեցուցիչ – 1 թ/գ
5. Շաքարավազ – 1/3 բաժակ
6. Ձու – 2 հատ
7. Կարագ՝ կաղապարը պատելու համար
Պատրաստման եղանակը
1. Խառնել սոդան մուրաբայի հետ:
2. Հինգ րոպե անց ավելացնել ձու, կեֆիր, շաքարավազ և ալյուր: Լավ հունցել:
3. Խմորը լցնել կարագապատ կաղապարի մեջ:
4. Թխել 1 ժամ, 180 աստիճան տաքացրած ջեռոցում (առաջին 30 րոպեում ջեռոցի դուռը չբացել):
5. Մատուցելուց առաջ վրան շաքարի փոշի շաղ տալ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը