«Հրապարակ» թերթը գրում է. «Այս օրերին, երբ խորհրդարանում քննարկվում են կառավարության ծրագիրը եւ աղքատությունից ձերբազատվելու միջոցները, ընդդիմադիրները կատակում են, որ ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը հաղթահարել է այդ բարդույթը: Մի կողմից նա կրճատում է հանձնաժողովների նախագահներին հասանելիք բենզինի չափաբաժինը՝ ուղիղ հիսուն տոկոսով, փոխնախագահներին զրկում ծառայողական մեքենաներից, մյուս կողմից չի հրաժարվում իրեն ուղեկցող երկու մեքենաներից մեկից․
«Այն դեպքում, երբ իր մեքենան զրահապատ է»»։