Ցանկացած որոշում և գործողություն պետք է իրականացվի Հայաստանի Սահմանադրության և օրենքների խստագույն պահպանմամբ:
Սիրիայի հետ մեր համագործակցության վերաբերյալ պաշտոնական լրահոսում եղել է նշված, որ եղել է գրավոր խնդրանք Սիրիայի իշխանություններից, Սիրիայի դե ֆակտո իշխանություններից։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
«Ռեալ Մադրիդի» պաշտպան Մարսելոն պատասխանել է «Յուվենթուսի» հետաքրքրության մասին հարցին:
ՆԱՏՕ-ն պաշտպանական միջոցների նախապատրաստման է ձեռնամուխ լինում Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրի (ՄՓՀՀՊ) գործողության դադարեցման պայմաններում, բայց մտադիր չէ նոր հրթիռներ տեղակայել Եվրոպայում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ ամբիոնից խորհրդարանին խնդրեց մշակել մեխանիզմ, որը թույլ կտա պատասխանատվության ենթարկել այն անձանց, որոնք կհայտարարեն կառավարության կոռուպցիոն բնույթի մասին։
Այսօր ԱԺ նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին հայտարարության մեջ առկա «նախապատրաստել ժողովուրդներին խաղաղության» ձևակերպմանը։ Նա ուշադրություն հրավիրեց «ժողովուրդներ» բառին։
Կոնցեսիոները ներդրումային ծրագիր է իրականացնում Գյումրիի օդանավակայանում։ Այս մասին այսօր ԱԺ նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ըստ նրա՝ գործընթացը որոշ չափով դանդաղել է, որովհետև շենքը պատմամշակութային նշանակություն ունի, և քննարկվում են լուծման ուղիները, սակայն խնդիրը կարգավորման փուլում է։
«Նույնիսկ ամենաճարտար լեզուն չի կարող քողարկել այն, ինչ ակնհայտ է դառնում աստիճանաբար բոլորի համար՝ հեղափոխույթան օրերին տրված արմատական խոստումների մեծ մասը, որոնք օգտագործվեցին իշխանությունը գրավելու համար, ի սկզբանե սին էին և հիմա նրբորեն դուրս են բերվում շրջանառությունից, իսկ փոխարենը այսօր օրակարգ են բերվում նաև այնպիսի հարցեր, որոնք բոլորովին չեն բխում մեր ազգային շահերից, և վտանգի տակ են դնում նույն իսկ հեղափոխության ժողովրդավարական նվաճումները»։
Իտալիան պահանջում է կարճ ժամկետում նոր նախագահական ընտրություններ անցկացնել Վենեսուելայում:
Փետրվարի 17-19-ին պլանավորված է Սալոմե Զուրաբիշվիլիի աշխատանքային այցը Ֆրանսիա:
«Մեր հանդիպման ընթացքում կրկին անգամ փաստեցինք բարեկամ երկրների միջև առկա քաղաքական բարձր մակարդակի հարաբերությունները և վերահաստատեցինք միջազգային ու տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ ընդհանուր մոտեցումները»,- եզրափակեց Տոնոյանը:
Փետրվարի 12-ին Իսպանիայի Գերագույն դատարանում սկսվել է դատավարությունը հանուն անկախության կատալոնական շարժման 12 առաջնորդների նկատմամբ, որոնք մեղադրվում են Իսպանիայից անջատվելու շուրջ անօրինական հանրաքվե նախապատրաստելու ու անցկացնելու եւ միակողմանի կարգով անկախություն հռչակելու մեջ:
Եվրամիությունում նախագահող Ռումինիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Թեոդոր Մելեշկանուն հանդես է եկել Եվրոպայում միջուկային հրթիռների տեղակայման դեմ՝ ՄՓՀՀՊ-ից դուրս գալու մտադրության վերաբերյալ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հայտարարությունից հետո։
ՀՀ կառավարությունն աշխատում է հայկական ներդրումային հիմնադրամ ստեղծելու ուղղությամբ, որը պետք է ներդրումային ենթակառուցվածք լինի պոտենցիալ ներդրողների համար։ Այս մասին այսօր Աժ նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնում է զինվորականների կենսամակարդակի բարձրացման ուղղությամբ կառավարության իրականացրած լուրջ փոփոխությունների մասին: Մասնավորապես լուծվել է զինվորական կենսաթոշակառուների բնակարանային խնդիրը: Այս մասին ասաց կառավարության ծրագրի ներկայացմանը Ազգային ժողովի ամբիոնից` պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հարցին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայն չէ, որ կառավարության ծրագիրը չափելի չէ։ Այսօր ԱԺ նիստում նա հայտարարեց, որ ամեն տարի կառավարությունը ներկայացնում է բյուջեի կատարման հաշվետվություն։ Նա նշեց, որ աղքատությունը ևս չափելի է, 2 տարին մեկ ուսումնասիրության արդյունքներով երևում է՝ այն աճո՞ւմ է, թե՞ նվազում։ Նույն կերպ, ըստ նրա, չափելի են ներդրումները, գործազրկությունը և այլն։
Հայ գրոսմայստերներն ավարտեցին ելույթները Թեհրանի միջազգային մրցաշարում:
«Այսինքն՝ ՀԴՄ չխփելու պատճառն էն ա, որ ՊԵԿ քարտուղարուհին ստացել ա պարգևավճա՞ր։ Ես հիմա կհանձնարարեմ վճարված պարգևավճարներն առաջիկա ամիսներին քիչ կվճարեն, տեղը դուրս կգա։ Լուծեցի՞նք էս հարցը։ Խնդրում եմ խանութի աշխատողին ասեք՝ ազատ թող ՀԴՄ-ն խփի»,- ասաց Փաշինյանը։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու այլ քաղաքացու բանկային քարտով գումար կանխիկացրած անձի ինքնությունը:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը փորձելու է Հայաստանում ներդնել իսպանական պատանեկան ֆուտբոլի մոդելը:
ԱԺ նախկին փոխնախագահ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Խելացի չէ չափից ավել վստահել սեփական իմաստությանը։
Փետրվարի 15-17-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ փետրվարի 12-ին կկայանա իր հեռախոսազրույցը ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոյի հետ, բացառված չէ, որ այսօրվա շփման ընթացքում կքննարկվի Վենեսուելայի թեման։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, սկսվել է «Ֆլեշ» ՍՊԸ նախագահ Բարսեղ Բեգլարյանի գործով դատաքննությունը։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը տեղեկացրեց, որ տեղի է ունեցել մեկ նիստ: Հաջորդ նիստը նշանակված է փետրվարի 19-ին:
Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանում ստվերը գնահատում է մոտ 40%. Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, թե պատճառը ոլորտներն են, որոնց ստվերային գոյությունը չի էլ նկատվում:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը լրջորեն ուսումնասիրում է ավիաոլորտը՝ ավիատոմսերի գնային քաղաքականությունը վերանայելու համար: Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի հարցին:
Ներտնային գազասպասարկման ոլորտում խնդիրներ են առաջացել: «Էկոնոմգազսերվիս» ՍՊԸ հիմնադիր տնօրեն Դանիել Զաքարյանը, ով հեղափոխությունից մեկ ամիս առաջ եկել է Հայաստան, իսկ հետո տեսել է Նիկոլ Փաշինյանի քայլարշավը՝ ոգևորվել ու ներդրում է կատարել ՀՀ տարբեր մարզերում, այսօր լիարժեք չի կարողանում ծառայություն մատուցել:
Հայաստանի ֆուտբոլի մինչև 21 տարեկանների թիմը նոր գլխավոր մարզիչ ունի արտասահմանից:
Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և բաժնի քրեական հետախույզների կողմից փետրվարի 11-ին, ժամը 16.05-ին, Արագածոտնի մարզի Ուջան գյուղում հայտնաբերվել և ոստիկանության Աշտարակի բաժին բերման է ենթարկվել՝ 38-ամյա Արթուր Հ.-ն:
Այսօր ԱԺ նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում համակարգային կոռուպցիայի ողնաշարը ջարդված է, բայց հակակոռուպցիոն քաղաքականությունն ունի որոշակի ինստիտուցիոնալ հենարանների կարիք: