«Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է». Հայկ Ալումյան

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ, ամբողջությամբ մերժեց  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած միջնորդությունը նրա խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ։

Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանի խոսքով՝ գործի հետ կապված՝ իրենց համար ամեն ինչ սպասելի է, նույնիսկ՝ դատարանի նման որոշումը։

«Որոշումը գնահատում եմ բացասական և կարծում եմ՝ որոշման մեջ իրավաբանական կոմպոնենտը հավասար է զրոյի։ Որոշումը 100 տոկոսով քաղաքական տիպի որոշում է, քաղաքական պատվերի շրջանակներում կայացրած։ Այս որոշման մեջ իրավաբանությունը հավասար է զրոյի»,-ասաց փաստաբանը։

Նիստին ներկա էր նաև Ռոբերտ Քոչարյանը, և ըստ փաստաբանի, այն կարծիքին է, որ այս գործի շրջանակներում ենթարկվում է քաղաքական հետապնդման, այլ ոչ թե՝ արդարադատություն է։

Հայկ Ալումյանը նաև տեղեկացրեց, որ դատարանի որոշումը բողոքարկելու են, զուգահեռաբար պատրաստվում են կազմել հերթական դիմումը, որը կուղարկեն Եվրոպական դատարան։ Փաստաբանը նաև հստակ հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է։

Զվարթ Խաչատրյան

 

Տեսանյութեր

Լրահոս