
Պոգբան դարձել է «Յուվենթուսի» առաջնային տրանսֆերային նպատակը

Ինչպես հաղորդում է Calciomercato-ն, «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան դեռ կարող է վերադառնալ Թուրինի «Յուվենթուս»: Ըստ աղբյուրի տեղեկության՝ իտալական ակումբը 25-ամյա ֆրանսիացուն դարձրել է իր առաջնային տրանսֆերային նպատակը: Նշվում է, որ ֆուտբոլիստը պատրաստ է տեղափոխվել «Յուվենթուս» այն դեպքում, եթե «Մանչեսթեր Յունայթեդն» Անգլիայի առաջնության արդյունքում չհայտնվի Չեմպիոնների լիգայում: Պոգբայի պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2021թ. հունիսի 30-ը:
Պոգբան «Մանչեսթեր Յունայթեդի» սան է: 2012 թվականին ֆրանսիացին հեռացավ ակումբից և տեղափոխվեց «Յուվենթուս», որտեղ անցկացրեց 4 մրցաշրջան: 2016 թվականին «Կարմիր սատանաները» վերադարձրին կիսապաշտպանին այն ժամանակվա համար ռեկորդային՝ 105 մլն եվրոյով: Ընթացիկ մրցաշրջանում Պոգբան ԱՊԼ-ում անցկացրած 21 խաղերում դարձել է 9 գոլի և 7 փոխանցման հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը