
«Մատանիների տիրակալի» ռեժիսորը ֆիլմ կնկարահանի The Beatles-ի մասին

«Մատանիների տիրակալը» կինոնկարի ռեժիսոր Փիթեր Ջեքսոնը հայտարարել է, որ նոր ֆիլմի ստեղծման աշխատանքներ է սկսել: Այս անգամ այն վավերագրական ֆիլմ է լինելու The Beatles խմբի մասին հղում անելով Life-ին:
Կինոնկարի հիմքում ընկած են երաժշտական կոլեկտիվի բազմաժամյա նկարահանումները այդպես է չկայացած հեռուստածրագրի համար, որոնք արվել են 1969 թվականի հունվարին: Այդ տեսագրություններն այդպես էլ չհրապարակվեցին: Ընդամենը 55 ժամ տեւողությամբ տեսանյութ էր պատրաստվել:
Ջեքսոնի խոսքով՝ իր վրա շատ մեծ տպավորություն են գործել այն նյութերը, որոնք չէին հրապարակվել: Բացի տեսանյութերից, նրա տրամադրության տակ է հայտնվել եւս 140 ժամ տեւողությամբ լսանյութ: Ֆիլմն առայժմ չունի պրեմիերայի ամսաթիվ: