
Հրապարակվել են «Գահերի խաղի» եզրափակիչ եթերաշրջանի նոր մանրամասներ

Ֆրանսիական Orange Cinema Series հեռուստացանցն իր շնորհանդեսի ժամանակ պատմել է «Գահերի խաղը» սերիալի վերջին եթերաշրջանի սերիաների ժամանակաչափի մասին։
Ինչպես նշվում է Premiere հանդեսի Twitter-օգտահաշվում, եթերաշրջանի առաջին երկու սերիաներն ընթանալու են մեկական ժամ: Մնացած չորսի տեւողությունը կկազմի 80 րոպե: Բացառված չէ, որ, ի վերջո, էպիզոդների տեւողությունը կարող է փոխվել, քանի որ սերիալի ստեղծողները դեռեւս աշխատում են եզրափակիչ եթերաշրջանի վրա: Սերիաների ժամանակաչափի վերաբերյալ տվյալների պաշտոնական հավաստում կամ հերքում ամերիկյան HBO հեռուստաալիքից դեռեւս չի ստացվել:
Ինչպես նշում է Entertainment Weekly հանդեսը, 80-րոպեանոց սերիաներ թողարկելու համար նախագծի պրոդյուսերները պետք է հեռուստաալիքին դիմեն հատուկ թույլտվություն ստանալու համար, քանի որ այդչափ երկարատեւ էպիզոդներն ազդում են հեռարձակման սխեմայի վրա: Հրատարակության լրագրողը նաեւ նշել է, որ եզրափակիչ սերիաները հազիվ թե տեւեն ուղիղ 80 րոպե:
Ավելի վաղ HBO հեռուստացանցը հրապարակել էր «Գահերի խաղի» եզրափակիչ եթերաշրջանի առաջին կադրերը: Սերիալի եզրափակիչ եթերաշրջանն էկրան կբարձրանա 2019 թվականի ապրիլին:
«Գահերի խաղը» հեռուստասերիալը նկարահանվել Է Ջորջ Մարտինի «Սառույցի եւ կրակի երգը» ֆենթեզի-շարքի հիման վրա: Վպաշարի եւ սերիալի գործողությունը տեղի է ունենում երկու մտացածին մայրցամաքներում, որտեղ մի շարք արիստոկրատական տոհմեր մրցակցում են Վեսթերոսի յոթ թագավորությունների նկատմամբ գերիշխանության համար այն դեպքում, երբ ողջ մարդկությանը ոչնչացում է սպառնում անդրշիրիմյան ուժերի արշավանքի պատճառով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: