
Աշխարհում ամենափոքր ինքնաձիգը ներկայացրել են տեսանյութով

Sig Sauer զենք արտադրող-ընկերությունը տեսանյութում ցուցադրել է MPX Copperhead կոմպակտ մինի-ինքնաձիգը: Զենքի երկարությունը մոտավորապես 37 սանտիմետր է, քաշը՝ երկու կիլոգրամ, փամփուշտի տրամաչափը՝ 9 միլիմետր:
Արտադրողն ինքնաձիգը մշակել է երկու տարբերակով՝ քաղաքացիական եւ ռազմական օգտագործման համար, նշում է The Drive պորտալը: Առաջին դեպքում զենքն ավելի շուտ ծառայում է որպես ատրճանակ այն դեպքում, երբ զինվորականների եւ իրավապահ մարմինների աշխատակիցների համար պատրաստված տարբերակում ստեղծողները նախատեսել են մի քանի լրացուցիչ օպցիաներ. օրինակ՝ խլացուցիչ օգտագործելու հնարավորությունը, ինչպես նաեւ հրաձգության ռեժիմը փոխելը:
MPX Copperhead-ը շուկա կմտնի 1600 դոլար գնով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: