
Ռուսաստանում գործեր են հարուցել Facebook-ի և Twitter-ի դեմ

«Ռոսկոմնադզորը» Facebook եւ Twitter սոցիալական ցանցերին մերկացրել է տվյալների պահոցների տեղայնացման մասին Ռուսաստանի օրենքը խախտելու մեջ: Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել Է գերատեսչության մամուլի քարտուղար Վադիմ Ամպելոնսկին, ընկերությունների նկատմամբ հարուցվել են վարչական գործեր։
Ամպելոնսկին ճշտել է, որ ծառայությունն այդ հարցի վերաբերյալ բովանդակալից պատասխաններ չի ստացել Twitter-ից եւ Facebook-ից: Նա հավաստել է, որ 2019 թվականի հունվարի 21-ին «Ռոսկոմնադզորը» վարչական վարույթ կսկսի ընկերությունների նկատմամբ:
Ընկերությունների պաշտոնական պատասխանները ոչ մի կարգի կոնկրետ տեղեկատվություն չեն բովանդակել ռուսաստանյան օրենքի կատարման մասին, ըստ որի ռուսաստանցիների աaնձնական տվյալները պետք է պահվեն Ռուսաստանի տարածքում, պնդում են գերատեսչությունում: 2018 թվականի դեկտեմբերին «Ռոսկոմնադզորի» ղեկավար Ալեքսանդր Ժարովը հայտնել էր, որ գերատեսչությունը Twitter-ին եւ Facebook-ին պահանջներ է հղել այդ օրենքի կիրառման մասին: