Մեր երեխաները ոչ թե դաստիարակության, այլ սիրո կարիք ունեն

Արդյո՞ք դուք մտածել եք այն մասին, թե ինչու մեր երեխաները չեն ուզում մեզ հետ ժամանակ անցկացնել:

Միգուցե այն պատճառով, որ երբ իրենք փոքր են եղել, մե՞նք ժամանակ չենք գտել նրանց հետ ժամանակ անցկացնելու` հետաձգելով բոլոր գործերը:

Մանկությունը կյանքի ամենանուրբ ու խոցելի ժամանակաշրջանն է:

Եվ եթե մենք առաջին տեղում մեր երեխայի պահանջմունքների փոխարեն՝ ամենօրյա հոգսերն ենք դնում, ապա արդյո՞ք մենք իրավունք ունենք պահանջել, որ երեխաները մեզ ժամանակ հատկացնեն: Երեխա ծնել ու նրան ամեն ինչով ապահովել չի նշանակում՝ դաստիարակել նրան: Նրանք դաստիարակության կարիք չունեն, երեխաները սիրո կարիք ունեն:

Կարդացեք նաև

Իմ տատիկն ինձ ասում էր, որ վայելեմ երեխաներիս հետ անցկացրած ժամանակը, քանի դեռ նրանք մեր կարիքն ունեն: Նա նաև ասում էր, որ չգիտի, թե ինչու են մարդիկ երեխաներ ունենում, եթե բացարձակապես չեն ուզում նրանց հետ ժամանակ անցկացնել: Նա ասում էր, որ ինքը սիրում էր իր երեխաներին մեծացնելու պրոցեսը, և գիտի, որ ես էլ նույնը կանեմ:

Իմ և իմ ամուսնու ծնողները մեզ անընդհատ հիշեցնում են, որ երբևէ մեր երեխաները չեն ցանկանա այդքան շատ ժամանակ անցկացնել մեզ հետ: Այդ միտքը կոտրում է իմ սիրտը:

Բայց այդ օրն այսօր չէ: Այսօր ես կպառկեմ իմ փոքրիկի հետ, երբ նա ինձ խնդրի այդ մասին, ու նրա համար կերգեմ իր սիրած երգերը:

Եթե յուրաքանչյուր մեր երեկոյին 10 րոպե ավելացնենք, երբ մեր համբերությունը սպառվելու վրա է, իսկ հոգնածությունը` անսահման, ևս 10 րոպե, որոնք ես երջանիկ եմ անցկացնել իմ երեխաների հետ` նրանց լսելով, ոգևորելով ու անընդհատ կրկնելով.

«Այսօր, հենց հիմա դու ամենագլխավորն ես ինձ համար»:

Եվ 10 տարի անց այդ բառերը կվերադառնան ինձ, երբ իմ որդին 17 տարեկան կլինի, և ես պարզապես նրան կխնդրեմ կանգ առնել ու ուղղակի մի քանի րոպե նստել կողքիս… Եվ նա դա կանի:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս