«Դա էլ էր իրականում թավշյա բլեֆ». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բրիտանական Economist Intelligence Unit-ը հրապարակել է «Ժողովրդավարության համաթիվ-2018» (Democracy Index 2018) զեկույցը, որում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանին:

Հայաստանը, ըստ այդ զեկույցի, «թավշյա հեղափոխության» հետևանքով բարելավել է իր ցուցանիշը՝ 10 բալանոց սանդղակով 4.11-ից հասցնելով այն 4.79-ի: Սրա արդյունքում մեր երկիրը 111-րդ հորիզոնականից 103-րդն է տեղափոխվել:

Իշխանական քարոզիչները փորձում են ներկայացնել այդ փաստը որպես խոշոր հաջողություն: Մի կողմ թողնելով նման հետազոտությունների իրական նպատակները, մեթոդաբանությունն ու քաղաքականացվածությունն, և ուսումնասիրոլով բուն զեկույցը, արձանագրեմ, որ՝

1. Անգամ «թավշյա հեղափոխությանից» և «աշխարհի ամենալավ ընտրությունները» սղցնելուց հետո Հայաստանը մնացել է դասակարգման նույն՝ ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ՌԵԺԻՄՆԵՐ խմբում, ինչ 2017-ին էր:

2. Արևելյան Եվրոպայի ենթախմբում, որին պատկանում է նաև Հայաստանը, երկիրը մնացել է նույն 21-րդ հորիզոնականում, ինչ 2017-ին էր:

3. Քաղաքացիական ազատությունների ցուցանիշը ամբողջությամբ նույնն է, ինչ 2017-ին՝ 5.59 միավոր:

4. Ընտրական գործընթաց և բազմակարծություն ցուցանիշը աճել է 2017 թվականի համեմատ ընդամենը 0.42 միավորով, դառնալով 5.67, իսկ քաղաքական մասնակցությունը՝ 0.56-ով, հասնելով 5.56-ի:

5. Ամենամեծ առաջընթացը զեկույցի հեղինակները վերագրել են կառավարության գործունեություն ցուցանիշին, 2017-ի 2.86 միավորից այն հասցնելով 4.64-ի, այն դեպքում, որ իշխանափոխությունից հետո հայ հասարակության մեջ առկա մտահոգությունների և խնդիրների զգալի մասը կապված են հենց կառավարության բազմաթիվ անդամների անգործության, սիրողականության և անգրագիտության հետ:

6. Եվ վերջապես, զավեշտալի է, երբ Հայաստանի իշխանափոխության մասին զեկույցը մատնանշում է վերջին խորհրդարանական ընտրությունների մասնկացության «բարձր ցուցանիշը», այնինչ իրականում տեղի է ունեցել ճիշտ հակառակը, 2017-ի ընտրությունների մասնակիցների 60%-ը 2018-ին դարձել է 49%:

Բոլոր դեպքերում, ակնհայտ է դառնում, որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը ոչ միայն խորացրել է երկրի անվտանգային, արտաքին քաղաքական, տնտեսական և սոցիալական խնդիրները, այլև չի ուղեկցվել երկրի «ժողովրդավարական իմիջի» ամրապնդման շոշափելի և տեսանելի արդյուքներով:

Դա էլ էր իրականում թավշյա բլեֆ»:

Բրիտանական Economist Intelligence Unit-ը հրապարակել է «Ժողովրդավարության համաթիվ-2018» (Democracy Index 2018) զեկույցը,…

Gepostet von Armen Ashotyan am Mittwoch, 9. Januar 2019

Տեսանյութեր

Լրահոս