Բաժիններ՝

Հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է

Ինչպես տեղեկացրել էինք՝ նոյեմբերի 6-ին, ժամը 09.30-ին, Երևանի Արմենակյան փողոցում իրար էին բախվել «Ֆորդ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

Նոյեմբերի 7-ին, ժամը 21.30-ին, «Մերսեդես»-ի վարորդը՝ 1957 թ. ծնված Ստեփան Շահնազարյանը, հիվանդանոցում գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս