Անհետ կորած 12-ամյա երեխայի որոնողական աշխատանքները վերսկսվել են
Վանաձորում անհետ կորած 12-ամյա Արթուր Մարտիրոսյանի որոնողական աշխատանքները նոյեմբերի 8-ի առավոտյան վերսկսվել են: Այս մասին «Արմենպրես»–ին տեղեկացրեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի քարտուղար Սաթենիկ Ասիլյանը:
«Վաղ առավոտից որոնողափրկարարական աշխատանքները վերսկսվել են: ԱԻՆ-ից միացել է 16 հոգանոց օպերատիվ խումբ: Աշխատանքներին միացել են նաև կամավորներ»,- ասաց Սաթենիկ Ասիլյանը: