Խաչատուրովը մեկնել էր Վրաստան՝ ծնողների շիրիմներին այցելության. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը Հայաստան վերադարձել է նոյեմբերի 4-ին, իսկ դրանից առաջ մեկնել էր Վրաստան՝ ծնողների շիրիմներին այցելության։
Նրա փաստաբան Միհրան Պողոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս ընթացքում հանդիպել է պաշտպանյալի հետ, քննարկել են մարտավարական ինչ-ինչ հարցեր։
Իսկ Խաչատուրովի նկատմամբ այս ընթացքում որեւէ քննչական գործողություն չի կատարվել՝ չի կանչվել հարցաքննության»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: