2 դեպք է եղել, երբ բյուջեն ժամանակին չի ընդունվել. ինչ է սպասվում ԱԺ-ում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երբեք ԱԺ հանձնաժողովներում այսքան արագ բյուջեի քննարկումներ չեն եղել»,- ասաց պատգամավորներից մեկը։ Կընդունվի՞ այն։ «Խիստ կասկածում եմ, որովհետեւ՝ որպես օրինաչափություն, ընտրություններից առաջ երբեք խորհրդարանում քվորում չի եղել։ Եթե փորձեն արտահերթով անցկացնել՝ միգուցե, չնայած չի երեւում, որ կառավարությունն այդ հարցում շահագրգիռ է»։

Չնայած փորձում է հասցնել՝ երեքշաբթի մեկնարկելիք ԱԺ քառօրյում բյուջեի քննարկումներն ավարտել, որից հետո առաջարկությունների համար 5 օր ժամանակ է տրվում՝ բյուջեում ներառելու համար։

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանից փորձեցինք ճշտել՝ արտահերթ նիստ կհրավիրե՞ն բյուջեի ընդունման համար, թե՞ կսպասեն դեկտեմբերի 4-ին տեղի ունենալիք հերթական նիստին։ «Կդժվարանամ ասել․ այս պահին դեռ կառավարության որոշում չունենք»։

Իսկ քվորում կունենա՞ք նիստերի ժամանակ։ «Քվորում կլինի, թե ոչ՝ նույնպես չեմ կարող կանխորոշել: Եթե բյուջեն չընդունվի, խնդիրը կկարգավորվի օրենքով։ Նման դեպքերում շարունակում ենք բյուջեն կատարել 2018-ի համամասնություններով»։

Տեղեկություններ կան, որ Դուք մնալու եք Ձեր պաշտոնում։ «Պաշտոնը ոչ թե հաճելի զբաղմունք, այլ առաջին հերթին պարտականություն ու պատասխանատվություն է։ Ինչպես կորոշեն, այնպես կլինի»։

Ի դեպ, նորանկախ Հայաստանի պատմության մեջ բյուջեն չի ընդունվել ֆորսմաժորային 1999-ին՝ հոկտեմբերի 27-ի հայտնի դեպքերից հետո։ Այն հաստատվել է 2000-ի մարտին, մեկ էլ՝ 1997-ին, Տեր-Պետրոսյանի հրաժարականի շրջանում»։ 

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս