Գազի սակագնի քաղաքական գինը. անձամբ Պուտինից պետք է «կորզել» թույլտվությունը. «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Գազի և էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման մասին իշխանափոխությունից հետո հաճախ են խոսում, բայց գործնականում իրավիճակը դեռ նույնն է։ Առաջինը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել են գազի սակագնի հարցը։
Փաշինյանն այնուհետև տեղեկացրեց, որ անգամ Վլադիմիր Պուտինն է զարմացել, որ Հայաստանում սպառողներն այդքան թանկ են վճարում գազի դիմաց։
Ըստ Փաշինյանի, առաջարկվել է ուսումնասիրել գազի գնի գոյացման մեխանիզմները, սակայն առայժմ ոչ մի պաշտոնական տեսակետ չի հնչել։
Միայն երեկ էներգետիկ ենթակառույցների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը հայտարարեց, որ «Գազպրոմ» ընկերության և Ռուսաստանի էներգետիկայի նախարարության հետ բանակցում են գազի սակագնի նվազեցման ուղղությամբ։
Սակայն հասարակությանը դեռ չի ներկայացվում, թե Հայաստանի կառավարության ուսումնասիրությունն ինչ է ջրի երես հանել, ինչու է նախորդ իշխանությունը սահմանել նման բարձր սակագին, եթե հնարավոր է սպառողին ավելի էժան գազ մատակարարել, ինչի մասին մշտապես փաստում էին հայ տնտեսագետները»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: