Բաժիններ՝

Hollywood Reporter-ն անդրադարձել է 1988-ի երկրաշարժի մասին պատմող «Սպիտակ» ֆիլմին

Սպիտակի 1988 թվականի ավերիչ երկրաշարժը, որը հարված էր Հայաստանի հյուսիսի համար և որը խլեց  տասնյակ հազարավոր մարդկային կյանքեր, շարժառիթ հանդիսացավ Ռուս ռեժիսոր Ալեքսանդր Կոտտի՝ 1988-ի ավերիչ երկրաշարժի մասին պատմող «Սպիտակ» դրամայի ստեղծմանը: Նման ձևակերպմամբ է ֆիլմին անդրադարձել հռչակավոր Hollywood Reporter կինոպարբերականը:

«Կինոժապավենի հիմքում Լեռնիկ Հարությունյան անունով մի տղամարդու պատմություն է, ով, թողնելով կնոջն ու փոքրիկ դստերը, հեռացել է Հայաստանից, սակայն տեղեկանալով սարսափելի աղետի մասին՝ վերադառնում է հայրենիք՝ գտնելու իր տունը, ծնողներին, իր ընտանիքը:

Ֆիլմը  սկսվում է լքված ընտանիքի պատկերով, որտեղ մայրն ու աղջիկը պատրաստվում են լուսանկարվել, երբ փլվում է աշխարհը»,- պատմում է պարբերականը:

Ըստ Hollywood Reporter-ի՝ Կոտտը ներկայացնում է նաև փրկարարական աշխատանքներն ու տարբեր երկրներից ժամանած փրկարարներին:

«Լեռնիկ Հարությունյանը, ով մարմնավորում է Գոռին, հասնում է Սպիտակ, գտնում իրենց տունն ու փորձում փլատակների գտնել ընտանիքի անդամներին»,- եզրափակում է պարբերականը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31