Դեկտեմբերի 17-ին, ժամը 13:29-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բարբյուսի փողոցի թիվ 65 շենքի մոտակայքում ավտոմեքենան ընկել է փոսը և կողաշրջվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ նախագահ Լարիսա Ալավերդյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը, որ Սերժ Սարգսյանը հրաժարվել է հանձնել ազատագրված տարածքները, նկատեց, որ Լուկաշենկոն իրեն զգում է ալիքի ամենաբարձր կետում և ցանկանում է ցույց տալ, որ որոշիչ դերակատարություն ունի ամենատարբեր հարթակներում։
«Այո, դա ստալինյան զտումների նման է, երբ առաջնագծում ոչ փորձառու զիբիլ է հայտնվելու, մենք այդ ժամանակ կհասկանանք՝ ինչ է կատարվում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը՝ անդրադառնալով Արցախում տեղի ունեցող պաշտոնանկություններին։
Միգուցե դա ձեր ցանկությունն է, որ ձեզ սպառնան եւ դուք հագնեք քաղաքական հալածյալի դիմակ։
ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ նախագահ Լարիսա Ալավերդյանի գնահատմամբ՝ վերջին ամիսներին տեղի ունեցած նախկին պաշտոնյաների՝ Ռոբերտ Քոչարյանի, Մանվել Գրիգորյանի, Սամվել Մայրապետյանի ձերբակալությունների ժամանակ Մարդու իրավունքների մասին եվրոպական կոնվենցիայի 5 և 6-րդ հոդվածներով նախատեսված նորմերի բազմապիսի խախտումներ են եղել։
Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իրէջում գրում է. «Լավրովը հայտարարել է, որ ավարտին են հասցնում Հայաստանում օտարերկրյա զիվորականների ներկայությունը բացառող պայմանագրի մշակումը։
Փարիզի դատախազությունը նախաձեռնել է Ստրասբուրգում կատարված ահաբեկչական գործողության նախնական հետաքննությունը:
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սիրելի երևանիցիներ, Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեում կրճատվել են մեզ և ձեզ համար կարևոր խնդիրների լուծման ծախսումներ։
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 18-ի գիշերը կբարձրանա 4-5, ցերեկը կնվազի 2-3 աստիճանով:
Դեկտեմբերի 17-ին, ժամը 01.05-ին, «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ հիվանդանոց են տեղափոխվել 2003 թ. ծնված Կարեն Ս.-ն, 1959 թ. ծնված Դոնարա Ս.-ն, 2010 թ. ծնված Անի Ս.-ն և 2005 թ. ծնված Լիլիթ Ս.-ն:
Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար Վովա Վարդանովն այսօրվա ասուլիսին անդրադարձավ Արցախում տեղի ունեցող վերջին իրադարձություններին և նշեց, որ տեղի ունեցողը կարելի է անվանել ոչ թե պաշտոնանկություններ, այլ՝ վերադասավորումներ։
Վերաքննիչ քաղաքացիական դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի միջնորդությունը՝ հրապարակայնորեն ներողություն խնդրելուն պարտավորեցնելու պահանջի մասին ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ՝ ընդդեմ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի։
Հայաստանն ու Ռուսաստանը համագործակցության մասին նոր համաձայնագիր են պատրաստում։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այս մասին ասաց ուղիղ եթերում` պատասխանելով «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի թղթակիցների ու ընթերցողների հարցերին։
Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Բավեյանի կողմից նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 15-ին Ոստիկանության Կենտրոնական բաժին ստացված ահազանգի փաստով։
Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը դեկտեմբերի 16-ին տվել է երկրի հարավում տուրիստական երթուղու ստեղծման ընդգրկուն նախագծի իրականացման մեկնարկը։
«Հիմա ակտիվ տեղաշարժեր կան թուրքերի մոտ, ակտիվ շինարարական աշխատանքներ են կատարում Արցախի հատվածում և Նախիջևան-Վայք հատվածում, և որոշակի փոփոխություններ են անում զորքերի տեղակայման մասով»
«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարությունը հայտարարություն է տարածել, որում ասված է. «Իրավապահ և դատական համակարգը շարունակում է ընտրողական արդարադատության հանցավոր պրակտիկան:
«Վաղվանից մենք սկսում ենք ակցիաներ, որոնք չեն դադարի եւ ոչ մի օր»,- այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է «Ուժը միասնության մեջ է» միավորված ընդդիմության առաջնորդ Գրիգոլ Վաշաձեն:
Դեկտեմբերի 17-ին, ժամը 09:00-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի 4-րդ փողոցի տներից մեկի տանիքից մարդ է ընկել ցած (տան դարպասները փակ են). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Թուրքերը դիրքերը առաջ են տարել Նախիջևանի այն հատվածում, որը կոչվում է չեզոք գոտի, նույնիսկ հայտարարություն եմ լսել, թե՝ իրենց տարածքում, բայց թուրքը տարածք չունի, ով նման բան է ասում, թուրքամետ է կամ մոլորյալ։ Իսկ իրենք առաջ են բերել դիրքերը, որի արդյունքում կարողանում են «կարեկտիրովկա» անել իրենց հրետանին՝ ճանապարհին գնացող տեխնիկային խոցելով»:
ՌԴ-ի ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովն արձանագրում է, որ այսօրվա դրությամբ աշխարհում աննախադեպ լարվածություն է բորբոքվում:
Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Թբիլիսիում առանձնազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ:
Երկրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում պարզելու՝ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ռաֆիկ Հակոբի Վահանյանի աջ աչքի շրջանում վնասվածք ստանալու դեպքի բոլոր հանգամանքները։
Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի հուլիսի 11-ին ստորագրված 694-Ն հրամանով սահմանվում է դպրոցականների արձակուրդների օրերը։
«Առաջին անգամ, երբ ՀՀ առաջին նախագահն այցելել էր Արցախ, դրա հետևանքն այն էր եղել, որ Գերագույն խորհրդի պաշտոնակատար Գեորգի Պետրոսյանին փոխեցին։ Սակայն այս անգամ ոչ թե Հայաստանի պաշտոնատար անձն է գնացել Արցախ, այլ հակառակն է եղել՝ Հայաստան է հրավիրվել Արցախի նախագահը։ Թե որքանով այս զուգահեռները կլինեն էական, դրա մասին չեմ դատի»
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է իրեն հասցեագրված զինվորների բաց նամակին:
Ոստիկանության զորքերի 1033 զորամասի շարահրապարակում կանգնած ոստիկանները ժամեր անց կրկին կլինեն սահմանին՝ պահելու մարտական դիրքը:
ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին, «Իմ քայլը» և «City of smile» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը Շվեյցարիայի Համադաշնություն այցի վերջին օրը՝ դեկտեմբերի 16-ին համայնքային մի շարք հանդիպումներ է ունեցել:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Եփրատի արևելքում ռազմական գործողություններ ձեռնարկելու մասին հայտարարությունից հետո թուրք-սիրիական սահմանին աշխուժություն է նկատվում։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 17-ին ընդունել է Ավստրիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Պապիկյանին: