«Վիտալի Բալասանյանի նման մարդուն ասում է՝ ձենդ կտրի, ասում է մարդ, որը մի օր չի ծառայել». Սերգեյ Շաքարյանց

«Այո, դա ստալինյան զտումների նման է, երբ առաջնագծում ոչ փորձառու զիբիլ է հայտնվելու, մենք այդ ժամանակ կհասկանանք՝ ինչ է կատարվում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը՝ անդրադառնալով Արցախում տեղի ունեցող պաշտոնանկություններին։

Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար Վովա Վարդանովը համամիտ չէր. «Եղած նշանակումները նորմալ էին, կասկած չհարուցող, որ իրենց բարձր պրոֆեսիոնալիզմը կա»։

Սերգեյ Շաքարյանցը, սակայն, նկատեց. «Վիտալի Բալասանյանի նման մարդուն ասել՝ ձենդ կտրի, էն էլ ասում է մարդ, որը մի օր չի ծառայել, դա արդեն մի քիչ ուրիշ բարոյական մթնոլորտ է ստեղծում»։

Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը հայտարարել էր, թե «հեղափոխության հաղթանակն ավելի կարևոր էր, քան Արցախյան պատերազմը», որին արձագանքել էին Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը և ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը: Դրան հետևել էր Նիկոլ Փաշինյանի կոշտ արձագանքը. «Ես պարոն Սահակյանին հորդորում եմ, որ կարգի հրավիրի իր կառավարության ներկայացուցիչներին և նրանց ուղարկի իրենց աշխատանքով զբաղվելու, որ առիթ-անառիթ մեկնաբանություններ չանեն»։ Արցախում տեղի ունեցած վերջին պաշտոնանկություններն ու փոփոխությունները շատերը կապում են հենց այս միջադեպի հետ։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս