Բաժիններ՝

Ֆրանսիայում սկսվել է Ստրասբուրգի ահաբեկչության նախնական հետաքննությունը. BFM

Փարիզի դատախազությունը նախաձեռնել է Ստրասբուրգում կատարված ահաբեկչական գործողության նախնական հետաքննությունը: Այս մասին հաղորդել է BFM հեռուստաալիքը: Հեռուստաալիքի տվյալներով՝ տեղեկությունները հավաքվում են միանգամից օրենքների խախտման մի քանի կասկածանքներով:

Խոսքը վերաբերում է ահաբեկչական նպատակով սպանությանը եւ սպանությությունների փորձին, ահաբեկչական նպատակով իշխանության ներկայացուցիչների սպանությունների փորձերին, ահաբեկչության նպատակով սպանության սպառնալիքին, ահաբեկչական հանցավոր խմբավորման ստեղծմանը, երկու առավել վտանգավոր կատեգորիաների զենք ձեռք բերելուն, պահելուն եւ այլ անձանց հանձնելուն:

Agence France-Presse գործակալության տեղեկությունների համաձայն՝ դեկտեմբերի 17-ին Փարիզի դատարանի դատավորը կարող է մեղադրանք առաջադրել ահաբեկիչ Շերիֆ Շեքաթի 38-ամյա ծոնոթին: Կասկածում են, որ նա որոշակի դեր է խաղացել ահաբեկչին զենք մատակարարելու հարցում. վերջինս զինված է եղել ատրճանակով: Դեկտեմբերի 11-ի երեկոյան 29-ամյա Շերիֆ Շեքաթը Ստրասբուրգում հրաձգություն է սկսել քաղաքի Սուրբծննդյան տոնավաճառի մոտ գտվնող փողոցներում: Դրա հետեւանքով հինգ մարդ զոհվել է եւ 11-ը՝ վիրավորվել: Շեքաթը ոչնչացվել Է դեկտեմբերի 13-ին ոստիկանության եւ զինվորական պարեկների հատուկ գործողության ընթացքում:

Ֆրանսայի ոստիկանությունն անցած երեքշաբթի օրը Ստրասբուրգում ձերբակալել է յոթ մարդու՝ ահաբեկչի հորը եւ մորը, նրա երկու եղբայրներին եւ նրա երեք մտերիմ ընկերներին: Բացի դրանից, մի մարդու, որին այժմ մեղադրանքներ կառաջադրվեն, մնացած բոլորն ազատ են արձակվել դեկտեմբերի 15-ին եւ 16-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս