Ինքնաթիռը, որով Սոֆիայից Բրյուսել էր ուղեւորվում Բուլղարիայի փոխվարչապետ եւ պաշտպանության նախարար Կրասիմիր Կարակաչանովը, արտակարգ վայրէջք է կատարել Վիեննայի օդանավակայանում՝ օդաչուների խցիկի ճաքած ապակու պատճառով:
Մինչև 2019թ. հունվարի 31-ը գնելով «Samsung», «iPhone», «Honor», «Xiaomi», «Alcatel», «Nokia» սմարթֆոնների մի շարք մոդելներ ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններից՝ հաճախորդները կստանան «Y» սակագնային պլանից 30 օր օգտվելու հնարավորություն:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դեկտեմբերի 11-ի վարչության նիստում քննարկել է ԱԺ նախագահի և փոխնախագահների հնարավոր թեկնածուների հարցը:
«Այսօր Վրաստանում ՆԱՏՕ-ն ավելի շատ է, բայց մենք էլ ավելին ենք ցանկանում»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը, որն այցով գտնվում է Վրաստանում, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը:
Դեկտեմբերի 12-ին, ժամը 10:17-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի «Տառերի Պուրակ» հուշարձանի մոտակայքում ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հիմնադրամից վճարված գումարների կամ դրանց մի մասի վերադարձման համար կարող եք դիմել.
«Բոլորն ասում էին՝ Նիկոլի թիմից լինեիր, էլի։ Եթե վերցնեք բոլոր թեկնածուներին ու նայեք, կտեսնեք, որ ես էդ մարդը չէի, որ էդ քվեներին արժանանայի։ Բա ի՞նչ եղավ, էդ ինչի՞ մոռացան… ես է՞լ էի կոռումպացված, ես է՞լ էի պետական պաշտոնների եղել։ Ո՛չ սկզբունք գործեց, ո՛չ գաղափար, ո՛չ մի չափանիշ չգործեց ընտրություն կատարելիս»։
Այս պահին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրում ընթանում է Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։ Նա մեղադրվում է Ռոբերտ Քոչարյանին օժանդակելու, արտակարգ դրության հրամանագիրը պատրաստելու և ՍԴ դատավորին զանգահարելու համար։ Դատարանը քննում է Արմեն Գևորգյանին կալանավորելու մասին հարցը:
ՀՀ քննչական կոմիտեում ստացվել և վարույթ է ընդունվել առերևույթ կաշառք ստանալու, կաշառք տալու և պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափերի վատնում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:
Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի ավագանին ընդունել է համայնքի ղեկավար Արամ Հարությունյանի հրաժարականը եւ, օրենքով սահմանված կարգի համաձայն, դիմումն ուղղել Գեղարքունիքի մարզպետարան:
Դեկտեմբերի 11-ին, ժամը 08.00-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Եղվարդ-Երևան ճանապարհի 5-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 43-ամյա Տաթևիկ Մանուկյանին, որը տեղում մահացել է:
Այս գիշեր դատարանը մերժել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանին գրավով կալանքից ազատ արձակելու՝ նրա պաշտպանների միջնորդությունը։ Այդ մասին այսօր «Ազատությանը» փոխանցել է Ղազարյանի փաստաբան Արմեն Հարությունյանը։
Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Բահրամ Ղասեմին ողջունել է Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները՝ հույս հայտնելով, որ Հայաստանի և Իրանի միջև երկկողմ հարաբերությունները ավելի կխորանան:
Ձեզ են գրում մի խումբ զինծառայողներ, ովքեր խիստ մտահոգված են իրենց ծառայակից ընկերոջ ընտանեկան դժբախտությամբ։ Վերջինիս մայրը՝ Հասմիկ Սարգսյանը, հանրությանը հայտնի է դարձել որպես հանուն իր երեխաների գողություն կատարած կին։ Այժմ նրան սպառնում է 5 տարի ազատազրկում։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորել է ռեժիսոր Հովհաննես Գալստյանին դադարեցնել հացադուլն ու լծվել ստեղծագործական աշխատանքի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ռեժիսորը։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս.թ. դեկտեմբերի 12-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
Հարյուրավոր ուսանողներ Բոլիվիայի Սանտա Կրուս քաղաքում բողոքի ակցիա են անցկացրել երկրի գործող նախագահ Էվո Մորալեսին չորրորդ ժամկետով պետության ղեկավարի պաշտոնում առաջադրելու դեմ եւ հրկիզել են դատարանի շենքը:
«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Անդրես Ինիեստան այցելել է կատալոնական ակումբի բազա:
Օդանավակայանների միջազգային խորհուրդը (ACI) հայտարարել է Մարտին Էռնեկյանին «Օդանավակայանների միջազգային խորհրդի» ղեկավար մարմնի նոր նախագահ ընտրելու մասին:
«Կոմիտասի» անվան պանթեոնում գողացել են կինոյի և ժողովրդական արտիստ Կիմ Երիցյանի և նրա կնոջ գերեզմանաքարերը։
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրները հայտարարեցին ամերիկացի բժիշկ, կաթոլիկ միսիոներ Թոմ Քաթինայի՝ նախաձեռնության նախագահ դառնալու մասին:
Կանադայի դատարանը գրավով ազատ է արձակել Huawei ընկերության ֆինանսական տնօրեն Մեն Վանչժոուին, որն սպասում է ԱՄՆ արտահանձնման:
Լևոն Արոնյանը ոչ-ոքիով մեկնարկեց Լոնդոնի դասական մրցաշարը (London chess classic):
«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ կատարյալ բարձիթողի վիճակ է Հայաստանի քրեակատարողական հաստատություններում:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատողներն այս ընթացքում աշխատանքից ազատման վերաբերյալ ծանուցումներ են ստանում: Ըստ այդմ, դեկտեմբերի 24-ից նրանք այլեւս չեն համարվի գործարանի աշխատող:
Փաստաթուղթը քվեարկության ընթացքում ընդունվել Է պարզեցված ընթացակարգով՝ Կոնգրեսի ստորին պալատի լրիվ կազմով։
«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր Հայաստանի պառլամենտը 35 պատգամավորով ավելի է նախորդից․ անհրաժեշտ է 35 նոր աթոռի, համակարգչի, էլեկտրոնային ծրագրերի խնդիրներ լուծել։ Մենք հետաքրքրվեցինք՝ այդքան նստելու տեղ կա՞ դահլիճում, ո՞նց եք անելու։
Դեկտեմբերի 12-ին ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են բեռնատարների համար, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց, իսկ Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում առկա են տեղումներ ձյան տեսքով:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն անհանգստանալու հիմքեր չի տեսնում իր դեմ իմպիչմենտի ընթացակարգի նախաձեռնման հնարավորության կապակցությամբ, քանի որ ինքը ներքաշված չէ որեւէ լուրջ օրինախախտման մեջ:
Ստրասբուրգի քաղաքագլուխ Ռոլան Ռիսը սգո քաղաքում օր է հայտարարել այն բանից հետո, երբ 29-ամյա տղամարդը հրաձգություն է սարքել քաղաքի կենտրոնի Սուրբծննդյան տոնավաճառում: