Բաժիններ՝

Գերմանացիները մինչ օրս եվրոյով չեն փոխանակել 12,5 մլրդ մարկ

Գերմանիայում եվրոյի շրջանառության սկսվելուց 17 տարի անց բնակչության ձեռքին մնում է 12,5 մլրդ գերմանական մարկ եւ պֆենինգ։

Բունդեսբանկի տվյալներով՝ նոյեմբերի վերջի դրությամբ փոխանակման է ենթակա 5,88 մլրդ մարկ՝ թղթադրամներով եւ 6,67 մլրդ մարկ՝ մետաղադրամներով: Մնացած թղթադրամների ընդհանուր թվաքանակը կազմում է մոտավորապես 166 մլն, մետաղադրամներինը՝ շուրջ 23 մլրդ հատ, գրում է dpa-ն:

Գերմանիան, ի տարբերություն եվրոյի անցած մի շարք այլ երկրների, հին փողերի փոխանակումն ավարտելու ժամկետներ չի սահմանել, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31