Բաժիններ՝

Ծաղկի խանութներից մեկում անհայտ անձը դանակի սպառնալիքով վաճառողուհուց հափշտակել է 3 վարդ, 300.000 դրամ

Նոյեմբերի 30-ին, ժամը 06:00-ի սահմաններում ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ Ամիրյան փողոցի ծաղկի խանութներից մեկում անհայտ անձը, դանակի սպառնալիքով, վաճառողուհուց հափշտակել է 300.000 դրամ, բջջային ու քաղաքային հեռախոս, 3 վարդ և դիմել փախուստի:

Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ավազակային հարձակումը հնարավոր է կատարած լինի Լենինգրադյան փողոցի բնակիչ Ժիրայր Գևորգյանը:

Դեկտեմբերի 1-ին, ժամը 12.00-ի սահմաններում` ստացված տեղեկությունները իրացնելով, Լենինգրադյան փողոցում կասկածյալը հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին:

Ավազակային հարձակման փաստով հարուցվել է քրեական գործ:
Նախաքննությունը շարունակվում է:

***

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս