Ինչ է փակցված Արթուր Մեսչյանի առանձնասենյակի առաստաղին. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 21-ին Երեւանի գլխավոր ճարտարապետ նշանակված Արթուր Մեսչյանը քրտնաջան աշխատում է՝ օրական 10-12 ժամ։ Նա իր առանձնասենյակի առաստաղին փակցրել է Երեւանի հատակագիծը, այնպես որ, յուրաքանչյուր այցելու երբ հայացքն առաստաղին հառի, Երեւանի քարտեզը տեսնի։
Թերեւս այն մտայնությամբ, որ իրենից «վերեւ» միայն Երեւանն է, այլ ոչ թե քաղաքապետ, վարչապետ կամ որեւէ այլ պաշտոնյա»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: