
Հրազդան-Մեղրաձոր-Հանքավան ճանապարհը երկկողմանի բացվել է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում, հանրապետական նշանակության Հրազդան-Մեղրաձոր-Հանքավան ճանապարհի 23-րդ կմ-ում տեղի էր ունեցել ճանապարհի վերին շեպի փլուզում, ինչի հետևանքով ճանապարհը միակողմանի փակվել էր։
Ճանապարհահատվածը սպասարկող «Հրազդանի ՃՇՇ» ընկերության աշխատակիցների կատարած լայնածավալ մաքրման աշխատանքների արդյունքում, դեկտեմբերի 2-ին՝ ժամը 16։00-ից, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է: