
Պայմանագրային զինծառայողը մահացու հրազենային վնասվածք է ստացել

Դեկտեմբերի 1-ի ժամը 20:50-ի սահմաններում, ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում, մահացու հրազենային վնասվածքով հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Գոռ Աղվանի Սարգսյանը (ծնված 1987թ., զինված ուժերում էր 2016թ.-ից, Նոր Նորքի զ/կ):
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է քննություն:
ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում Գոռ Սարգսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: