Բաժիններ՝

Կենդանակերպի 5 նշան, ովքեր չեն ցանկանում մեծանալ

Առյուծ: Ամբիցիոզ են, կրակոտ, հպարտ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հոգու խորքում երեխաներ են, քծնանքի ու գովասանքի սիրահար: Առյուծները նաև իմպուլսիվ են, արդար: Տարիների ընթացքում դառնում են ավելի իմաստուն ու խարիզմատիկ:

Կարիճ: Կրքոտ են, ինտրիգային, առեղծվածային: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներ նաև գրավիչ են, խանդոտ թե մարդկանց, թե մտքերի, ու թե քայլերի հանդեպ: Վրեժխնդիր են ու հիշաչար: Հոգու խորքում միշտ դեռահաս են:

Աղեղնավոր: Ազատ են, անկախ, ծանրաբեռնված չեն պարտականություններով: Մշտապես ճանապահորդում են, նաև տարօրինակ մարդիկ են: Մեծանալու ցանկության բացակայությունն արտահայտվում է նրանում, որ Աղեղնավորներն ապրում են մի օրով՝ քիչ մտահոգվելով ապագայի համար:

Խոյ: Իմպուլսիվ են, կրքոտ, անհավասարակշռված ու անկանխատեսելի: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները միշտ ձգտում են ապացուցել իրենց հասունությունը՝ հոգու խորքում միշտ դեռահաս մնալով: Դա նկատվում է Խոյերի մտքերում, գործողություններում: Կրակի տարերքը Խոյերին թույլ չի տալիս հանգստանալ նույնիսկ հասուն տարիքում:

Կարդացեք նաև

Երկվորյակներ: Անլուրջ են, անպատասխանատու, անհոգ: Աշխարհը դիտարկում են երեխայի աչքերով: Երկվորյակների փոփոխական բնավորությունը բացատրվում է տրամադրության անկումներով: Կենդանակերպի կամակոր երեխաները. այսպես կարելի է բնութագրել նրանց:

Նյութը moimozg.ru-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս