Բաժիններ՝

«Սոցիալական ցանցերի, ինտերնետի զարգացումը ավելի է արագացրել «ֆեյք» լուրերի հոսքը». Բորիս Գրուշին

Ժամանակակից աշխարհում ինֆորմացիոն տեխնոլոգիաների փոփոխությունն ազդում է նաև ինֆորմացիոն գործակալությունների հունի վրա:

«Մեդիայի դերը փոփոխվող աշխարհում» միջազգային լրատվական համաժողովի ընթացքում նման տեսակետ հայտնեց ՏԱՍՍ գործակալության ԱՊՀ և բալթյան երկրների բաժնի ղեկավար Բորիս Գրուշինը:

Նրա խոսքով` աշխարհում փոփոխությունները սրընթաց են ընթանում, և դժվար կինի հանդիպել մարդու, ով կարող է կամ կհրաժարվի սմարթֆոնից: Եթե չլինեն համընդհանուր, գլոբալ կատակլիզմներ, մենք արդեն չենք կարողանա հրաժարվել ինտերնետից:

«Նոր տեխնոլոգիաները օբյեկտիվորեն բավական հարմարավետ են մարդկանց համար, հետևաբար և պահանջված, բայց, միևնույն ժամանակ, դրանք նաև մեծ վնաս են բերում մարդկությանը: Վերջին տասը տարում տեխնոլոգիաները տարբեր ուղղություններով փոխել են մեր կյանքը՝ մինչ մենք փորձում էինք հասկանալ որքանով են դրանք օգտակար կամ՝ հակառակը»,-նշեց Գրուշինը:

ՏԱՍՍ գործակալության ԱՊՀ և բալթյան երկրների բաժնի ղեկավարը կատակեց, թե այսօր Google-ը, «Ֆեյսբուքն» ու «Յանդեքսը» մեր մասին ավելին գիտեն, քան մեր ծնողնեըը:
«Տարբեր սոցիալական ցանցերի միջոցով, յուրաքանչյուր օգտատեր կարող է ամենատարբեր ինֆորմացիա տարածել լսարանի շրջանում: Նոր իրականության մեջ լրագրողներին մնում է ֆիլտրել և վերաիմաստավորել ինֆորմացիան: Կարծում եմ, սա էլ հենց պետական լրատվական գործակալությունների աշխատանքը տարբերակում է սիրողական լրագրողների աշխատանքից»,-ասաց նա՝ հավելելով, որ փաստերի հետ աշխատանքը, հավաստի տեղեկատվության փոխանցումն այն է, ինչով պետք է տարբերվի պետական լրատվական գործակալությունների աշխատանքը:

Բորիս Գրուշինը մտահոգություն հատնեց, որ թվային տեխնոլոգիաների զարգացումը և նոր մեդիան «ֆեյք» լուրերը դարձել են ժամանակակից լրագրության համար ամենաառաջին խնդիրը: «Ֆեյք լուրերն ընդհանուր առմամբ միշտ էլ եղել են: Սոցիալական ցանցերի, ինտերնետի զարգացումը ավելի է արագացրել «ֆեյք» լուրերի հոսքը: Ցավոք, ավանդական լրագրության առջև այսօր լուրջ մարտահրավեր կա, և այս ամենին ադեկվատ պատասխան տալու պատասխանատվությունն ընկնում է հիմնականում պետական լրատվական գործակալությունների վրա»,-հավելեց նա:

Բերելով ՏԱՍՍ գործակալության օրինակը՝ Գրուշինը վստահեցրեց, իրենց լրատվական գործակալությունում գործում է ինֆորմացիայի ստուգման բազմաստիճան համակարգ:

«Բոլոր հաղորդագրությունները, որոնք մենք ստանում ենք, անպայմանորեն ստուգվում են, և բոլոր նորությունները, որոնք տեղ են գտնում մեր լրահոսում, ունենում են աղբյուրներ: Մեր գլխավոր տնօրենը միշտ նշում է, որ օբյեկտիվությունն ու հավաստիությունը ավելի կարևոր են, քան արագությունը, և սրանով էլ հենց բացատրվում է կոլեգաների կողմից ՏԱՍՍ-ի հանդեպ հավատը»,-նշեց Գրուշինը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս