Գագիկ Ծառուկյանը կդիմի՞ Ալեքսանդր Լուկաշենկոյին

«Յուրաքանչյուր երկրի ներքաղաքական գործողություն տվյալ երկրի իշխանությունն է իրականացնում, դրանից մեր իրողությունները չեն փոխվում»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը՝ խոսելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ զարգացումների և Բելառուսի կոշտ հայտարարության մասին:

Ըստ նրա՝ բնականաբար, պետք է փորձել հասկանալ, թե ինչ բովանդակությամբ հայտարարություններ են տեղի ունենում:

Նա նշեց, որ պետք է ամեն ինչ անել, որ ՀԱՊԿ-ի հնարավորություններն օգտագործվեն ի շահ Հայաստանի:

Հարցին՝ հնարավո՞ր է՝ Գագիկ Ծառուկյանն իր բարեկամական հարաբերությունները Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հետ օգտագործի իրավիճակը հարթելու համար, Վ.Էնֆիաջյանը հստակ պատասխան չտվեց և խորհուրդ տվեց դիմել Ծառուկյանի մամլո խոսնակին:

Նրա խոսքով՝ նման հայտարարություններին սևեռվելը ճիշտ չէ. «Մենք ամբողջ ճեպազրույցի թեման չպետք է դարձնենք այլ երկրի ղեկավարի ինչ-որ գնահատական, որի մեջ հեգնանք կա»:

«Այն գնահատականը, որ տվել է Լուկաշենկոն, իմ համար ընդունելի չէ»,- ասաց Էնֆիաջյանը:

Տեսանյութեր

Լրահոս