Բաժիններ՝

Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Քաղաքապետ Հայկ Մարությանի հրավերով Երևանում գտնվող Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսի գլխավորած պատվիրակությունը Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:

Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահն անվանական եղևնի է տնկել հուշահամալիրի Հիշողության պուրակում:

Վալերի Պեկրեսն այցելել է նաև Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացել ցուցադրությանը և գրառում է կատարել թանգարանի պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս