
Արցախի ոստիկանությունը Ստեփանակերտում տեղի ունեցած վթարից լուսանկարներ է հրապարակել

Ս.թ.նոյեմբերի 16-ին ժամը 08:20-ի սահմաններում Շուշի քաղաքի բնակիչ, 1997թ.ծնված Շ. Ս-ն վարելով «NISSAN SKYLINE» մակնիշի ավտոմեքենան Ստեփանակերտ քաղաքի Նաբերեժնայա 3-րդ նրբ. 12 շենքի դիմացի ճանապարհահատվածում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս եկել ճանապարհի երթևեկելի մասից ու հայտնվել նշված շենքի դիմաց։
Վթարի հետևանքով Շ.Ս-ն ստացած մարմնական վնասվածքներով դիմել է բուժհաստատություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:
Արցախի ոստիկանություն