«ՌԴ զինուժն  ու սահմանապահներն իրականցնում են Հայաստանի անվտանգության ապահովման կարևոր դերակատարում». Դավիթ Տոնոյան

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն այսօրվա ասուլիսին հայտարարեց, որ Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերն ու սահմանապահ ուժերն իրականացնում են Հայաստանի անվտանգության ապահովման կարևոր դերակատարում։

«Ես վերահաստատում եմ իմ անձնական մոտեցումը և դա իրականություն է, որ Ռուսաստանի Զինված ուժերը և սահմանապահ ուժերն իրականացնում են մեր անվտանգության ապահովման կարևոր դերակատարում: Դա անհերքելի փաստ է»,- ասաց Դավիթ Տոնոյանը։

«Կարծում եմ, որ նոր կամ հին Հայաստանում անվտանգության հարցը չի փոխվել»,-հավելեց նա։

Տեսանյութեր

Լրահոս