NASA-ի զոնդն առաջին ազդանշանն է Երկիր ուղարկել Արեգակին մոտենալուց հետո
NASA-ի Parker Solar Probe զոնդը հաջողությամբ էանցել Արեգակին մոտենալու գործողույթունը եւ առաջին ազդանշանն է ուղարկել Երկիր: Այդ մասին հայտնել են ԱՄՆ-ի տիեզերական գերատեսչությունում:
Parker Solar Probe-ը Արեգակին մոտեցել է 24 մլն կիլոմետր հեռավորությամբ՝ դառնալով մարդու կողմից ստեղծված տիեզերանավերից առաջինը, որը նման հեռավորության է հասել աստղից: Նոյեմբերի 7-ին օրվա երկրորդ կեսին առաքելության մասնագետներն առաջին ազդանշանն են ստացել զոնդից: «Ստացված ազդանշանը՝ A ազդանշանը, լավագույնն է բոլոր հնարավորներից եւ վկայում է որ Parker Solar Probe-ը նորմալ է գործում, եւ նրա բոլոր գործիքներն աշխատում են ու տվյալներ հավաքում»,-հայտնել են NASA-ում: Նոյեմբերի 5-ին ապարատը հասել է ժամում 343 հազար կիլոմետր ռեկորդային արագության:
Ավելի վաղ հոկտեմբերի 29-ին զոնդը դարձել է մարդու կողմից երբեւիցե ստեղծված ապարատներից Արեգակին ամենամոտ գտնվողը՝ գերազանցելով Hellios 2 գերմանա-ամերիկյան զոնդին պատկանող 26 մլն մղոնի (41,8 մլն կիլոմետր) ռեկորդը: Parker Solar Probe-ը, որն անվանակոչվել է աստղաֆիզիկոս Յուջին Փարքերի պատվին, Երկրից մեկնարկ է վերցրել ընթացիկ տարվա օգոստոսին: Ապարատի ստեղծողի հաշվարկներով՝ յոթ տարվա ընթացքում այն պետք է 24 պտույտ կատարի Արեգակի շուրջը: Զոնդը հանդերձված է մի շարք գործիքներով, այդ թվում՝ խցիկով, Արեգակի մթնոլորտում մագնիսական եւ էլեկտրական դաշտի չափման սարքով, ինչպես նաեւ «արեւային քամու» մասնիկների չափման ու դիտարկման երկու գործիքով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: