
«Ռեալը» ցանկանում է Մարկո Ասենսիոյին փոխանակել Ազարի հետ

«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ցանկանում է արագացնել Լոնդոնի «Չելսիի» աստղ Էդեն Ազարի ձեռքբերման վերաբերյալ բանակցությունները:
Մադրիդյան ակումբի ղեկավարը պատրաստ է սպասել մինչև ամառային տրանսֆերային պատուհան գործարքն ավարտելու համար: Բացի այդ, Պերեսը պատրաստ է «կապույտներին» առաջարկել Մարկո Ասենսիոյին: Հավանական է, որ «Ռեալն» ակնկալում է ֆուտբոլիստների փոխանակում՝ առանց դրամական փոխհատուցման:
Ինչպես գրում է Don Balon-ը, «սերուցքայինների» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սանտյագո Սոլարին ցանկանում է Ասենսիոյին Մադրիդում պահպանել և կարծում է, որ Մարկոն կարող է կայունացնել իրավիճակի թիմում:
Իսպանիայի առաջնության 2018-19թ. մրցաշրջանում անցկացրած 11 խաղերում 22-ամյա Ասենսիոն դարձել է 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:
ԱՊԼ-ի 2018-19թթ. մրցաշրջանում անցկացրած 10 խաղերում Ազարը դարձել է 7 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը