Աթաթուրքին «21-րդ դարի մեծագույն սատանա» անվանած ուսուցչին սպառնում է ազատազրկում

Հոկտեմբերի 8-ին Թուրքիայի Մալաթիա քաղաքում հետաքննություն է սկսվել տեղի դպրոցներից մեկում աշխատող ուսուցչի (Մուրաթ Ք.) դեմ, ով Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին անվանել էր «21-րդ մեծագույն սատանա»։ Կարճ ժամանակ անց ուսուցչի նկատմամբ կալանավորման որոշում էր կայացվել։

Նոյեմբերի 5-ին ուսուցչի գործով զբաղվող դատախազությունը ավարտել է հետաքննությունը և ներկայացրել է մեղադրական եզրակացություն, որով պահանջվել է նրան դատապարտել 2-6 տարվա ազատազրկման։

Հետաքննության ընթացքում թուրք իրավապահ մարմինները եկել են այն եզրահանգման, որ այդ խոսքերով ուսուցիչը հանրայնորեն վիրավորել է Աթաթուրքի հիշատակը և փորձել է բնակչության շրջանում ատելություն սերմանել  նրա նկատմամբ։

Հիշեցնենք, որ  թուրք ուսուցչին խստորեն դատապարտել էր Թուրքիայի ընդդիմադիր, քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը։

Վերջինիս փոխնախագահ  Վելի Աղբաբան դրա վերաբերյալ ասել էր.

«Պահանջելու ենք, որ  նա պատասխան տա։ Եթե մեկ շաբաթվա ընթացքում գործընթաց չսկսվի, ապա այս շրջանում գտնվող մեր կազմակերպությունը դպրոցի առջև բողոքի ակցիա է կազմակերպվելու»,-ասել է ԺՀԿ-ի փոխնախագահը։

ermenihaber.am

Տեսանյութեր

Լրահոս