
Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Նոյեմբերի 2-3-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Ռայկոմ թաղամասում՝ հանարակացարնի մոտ, այրվել է մոտ 8 հա խոտածածկույթ, Արարատի մարզի Շահումյան գյուղի մոտակայքում՝ մոտ 1 հա:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: