Բաժիններ՝

«Գյուղական փոքրիկ խանութը դառնալու է միկրոձեռնարկատիրական սուբյեկտ և ազատվելու է հարկերից». Դավիթ Անանյան

«Օրենսդրության տեսանկյունից դեռևս չենք օգնում մեր տնտեսվարողներին։ Երբ Հարկային օրենսգրքում փոփոխություններ կանենք, մի քիչ կդյուրինացնենք, այդտեղ արդեն օրենսդրությունն էլ կդառնա նպաստող»,- այսօր ԱԺ-ում 2019 թվականի պետբյուջեի քննարկումների ժամանակ հայտարարեց ՊԵԿ նախագահի պաշտոնակատար Դավիթ Անանյանը։

Նա նշեց, որ, թեև շրջանառությունների աճ կա, բայց հարկ վճարողները դեռևս պահպանողական են, ձգտում են շրջանառությունների իրական ծավալները ցույց չտալ։ «Քննարկումների ժամանակ ես առաջարկել եմ, որ շեմը լինի 200 մլն, բայց այն դեպքում, երբ շրջանառության հարկի տոկոսադրույքը կլինի շատ ավելի բարձր։ Իհարկե, իմ այդ գաղափարը մերժվեց, բայց դա տեսակետ էր, որ կարելի էր քննարկել»,- ասաց նա։

ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց, որ գյուղական փոքրիկ խանութները, որոնք մեծ շրջանառություն չունեն, փաստաթղթավորման պարագայում, երբ նախկինում տալիս էին սիմվոլիկ փաստաթուղթ, իրենց հարկերը վճարում էին այդ փաստաթղթի ստացման ծավալի տրամաբանությամբ, իսկ հիմա, երբ այս փաստաթղթավորման ծավալը մեծացել է, ըստ Մելքումյանի՝ պետք է դրան համարժեք ՀԴՄ տպեն, որպեսզի պահեստում չլինի ապրանք, որը փաստաթղթով կա, բայց իրականում չկա. «Այդ դեպքում գյուղական խանութը փակվում է, քանի որ իր շահույթը դրանից ելնելով՝ իջնում է, բայց հարկերն աճում են։ Գյուղական խանութի իրավիճակին պետք է համարժեք արձագանք տրվի»։

Դավիթ Անանյանն ասաց, որ առաջին անգամ ուզում են միկրոձեռնարկատիրության նորմ սահմանել. «Դրա գաղափարն այն է, որ միկրոձեռներեցությամբ զբաղվողները շատ ավելի ձեռնարկատիրական նպատակադրումներ չունեն, այլ ավելի սոցիալական նպատակադրումներ ունեն, իրենց ազատելու ենք հարկերից։ Այս դեպքում ձեր նկարագրած օրինակը դառնալու է միկրոձեռնարկատիրական սուբյեկտ և ազատվելու է հարկերից։ Մեզ ուղղակի մնալու է, որ ՀԴՄ-ների նկատմամբ հսկողություն իրականացնենք, որպեսզի այդ շեմը հաշվարկելի լինի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս