
Պատահար Երևանում. վարորդը հրաժարվել է ներկայանալ

Հոկտեմբերի 28-ին` ժամը 23:31-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մ. Ավետիսյան 4-րդ փողոցի թիվ 4 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ` ավտոմեքենան կողաշրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Chevrolet Aveo» մակնիշի ավտոմեքենան (վարորդը հրաժարվել է ներկայանալ) բախվել է կայանած «Kia Optima» (վարորդը՝ Թ. Ս.) և «Opel Zafira» մակնիշերի (վարորդը՝ Ն. Հ.) ավտոմեքենաներին և շրջվել. տուժածներ չկան:
Փրկարարները ՃՈ աշխատակիցների հետ համատեղ ուղղել են «Chevrolet Aveo» մակնիշի ավտոմեքենան, հոսանքազրկել և դադարեցրել վառելիքի արտահոսքը: