Ինչո՞ւ է Բորիս Մուրազին որոշել հրապարակել Տիգրան Ավինյանի և մարիխուանայի պատմությունը
Politik.am-ի հիմնադիր-խմբագիր Բորիս Մուրազին Facebook-ի իր էջում գրել է.
«Ինչու որոշեցի հրապարակել փոխվարչապետ Ավինյանի և մարիխուանայի պատմությունը:
Հոկտեմբերի 24-ին շատ վստահելի աղբյուրից տեղեկանում եմ միջադեպի մասին, բայց չէի կարող միանգամից բռնել ու գրել:
Հոկտեմբերի 25-ին հարցում եմ պատրաստում և ուղարկում փոխվարչապետ Ավինյանի գրասենյակին: Հարցումս տեսել եմ ես և ենթադրում եմ գրասենյակի աշխատակիցները: Ժամեր անց ինձ հետ կապ է հաստատում մի մարդ ում հետ անձնական հարաբերություններ ունեմ (նախկին իշխանությունների հետ սերտ կապ ունեցող մարդ) ու խնդրում չհրապարակել տեղեկատվությունը՝, բնականաբար ես մերժում եմ նրա խնդրանքը:
Այստեղ ես հասկանում եմ, որ ստացածս տեղեկությունը առավել քան ճիշտ էր ու ստացած զանգը դրա վառ ապացույցն էր և հրապարակում եմ այն: Իհարկե այդ անձի հետ խոսակցությունը կամ նամակագրությունը չեմ հրապարակի, քանի որ դա կոռեկտ չէ:
Այն կարող եմ միայն ցույց տալ ինձ քննադատող այն եզակիներին, որոնք անկեղծորեն չեն ցանկանում որ սխալված լինել իմ հարցում:Այն եզակի մարդկանց ում կարծիքը ինձ համար ծանրակշիռ է:
Այսքանից հետո էլ որոշ մարդիկ կարող են բացել իրենց կեղտոտ բերանները՝ ազգային պատկանելիությանս և անձիս վերաբերյալ: Ես չեմ անհանգստանում, քանի որ գիտեմ որ ճիշտ եմ, իսկ հաճելի դիմագծերով փոխվարչապետին դատարանում սպասվում են անակնակլներ՝ նա ամբողջապես մեր սցենարով է շարժվում»: